Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Լուրեր

07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ֆրանսիայում բացվել են ընտրատեղամասերը Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի արտահերթ ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության համար։

Քվեարկության արդյունքում կորոշվի նաև Ֆրանսիայի հաջորդ վարչապետը, ով, ամենայն հավանականությամբ, կգա այն կուսակցությունից կամ կոալիցիայից, որը կստանա ամենաշատ մանդատները․ հաղորդում է France24-ը։

Երկրի եվրոպական տարածքում քվեարկությունը կտևի առավոտյան ութից մինչև երեկոյան վեցը։ Խոշոր քաղաքներում ընտրատեղամասերը կարող են բաց լինել մինչև 20 ժամ՝ կախված ընտրողների հոսքից։

Առաջին փուլում մասնակցությունը ռեկորդային էր և գերազանցեց 66%-ը։

Երկու փուլով՝ հունիսի 30-ին եւ հուլիսի 7-ին, ֆրանսիացիներին անհրաժեշտ է ընտրել 577 պատգամավորի, ովքեր իրենց շահերը կներկայացնեն երկրի խորհրդարանում։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 9-ին ցրեց խորհրդարանը և արտահերթ  ընտրություններ նշանակեց հունիսի 30-ին և հուլիսի 7-ին, երբ Եվրախորհրդարանի ընտրություններում Մակրոնի «Վերածնունդ» լիբերալ կուսակցությունը ծանր պարտություն կրեց ծայրահեղ աջական «Ազգային միավորմանը»։