Հուլիսի եղանակի կանխատեսումը

Լուրեր

24.04.2026 | 00:23
Սպերցյանի գոլն օգնել է «Կրասնոդարին» հաղթել «Սպարտակին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:33
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
23.04.2026 | 23:24
Պուտինի անձնական օգտագործման քաղաքական ուժերին ժողովուրդն իշխանության չի բերի. Անի Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:22
Վթար Ագարակ բնակավայրի մոտակայքում. կա զոհ
23.04.2026 | 23:10
ԿԳՄՍ նախարարը J-PAL-ի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները
23.04.2026 | 22:53
Թրամփը հայտարարել է, թե Իրանը չգիտի՝ ով է իր առաջնորդը
23.04.2026 | 22:43
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
23.04.2026 | 22:27
«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 22:13
Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում:

Ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում էապես նվազում է, ինչի արդյունքում հունիս ամսվա համեմատ հուլիսին զգալի նվազում է տեղումների քանակը: Հատկապես հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում հաստատվում է չոր և շոգ կլիմայական պայմաններ:

Հուլիսին միջին ամսական ջերմաստիճանը Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռնային շրջաններում և Սյունիքի հովիտներում տատանվում է +25…+27°C, Տավուշում՝ +18…+22°C, Լոռիում` +16…+18°C, լեռնային շրջաններում +15…+20°С սահմաններում:

Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման ժամանակ բացարձակ առավելագույն ջերմաստիճանը, որը հանրապետությունում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է, 2011թ-ի հուլիսի 31-ին գրանցվել է Մեղրիում՝ +43.7°С, 2017 թ. հուլիսի 29-ին Արարատում +42.6°С, Երևանում +42.0°С: Լեռնային շրջաններում հուլիսը համեմատաբար զով է, առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցում +32…+35°С:

Ամենաշոգ հուլիսները դիտվել են 1949, 1962,1980, 1989, 2000, 2010, 2011, 2015, 2017 թթ., երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում 5-7 օր անընդմեջ տատանվել է +39…+41°С սահմաններում: Ամենահով հուլիսները դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009 թթ., երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության հովտային շրջաններում չի գերազանցել +34…+35°С:

Առանձին տարիներին հուլիս ամսին կարող են ակտիվանալ Սև ծովի կողմից եկող խոնավ և սառը օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի անկում և զգալի տեղումներ:

Խոնավ հուլիսներ են դիտվել1985, 2003, 2009, 2010, 2011, 2012 թթ., երբ տեղումների ամսական քանակը կազմել է նորմայի 150-300%: Խիստ չոր հուլիսներ են եղել 1973, 1978, 1996, 1998, 1999, 2006 թթ., երբ հանրապետության հովտային շրջաններում ամսվա ընթացքում տեղումներ ընդհանրապես չեն դիտվել:

Օդի հարաբերական խոնավությունը հուլիսին լեռնային շրջաններում բավական բարձր է՝ 60- 70%, բարձր լեռնային շրջաններում՝ 80% և ավելի: Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում այն չի գերազանցում 44-55%: Առանձին օրեր Երևանում հարաբերական խոնավությունը հասնում է 20%, իսկ ցերեկային ժամերին կարող է նվազել մինչև 5%:

Հուլիսին զգալիորեն աճում է պարզ օրերի թիվը, Արարատյան դաշտում այն կազմում է 14-15 օր, մեծանում է արևափայլի տևողությունը՝ հասնելով իր առավելագույն արժեքին:

Կտրուկ նվազում է տեղումների քանակը, որը հանրապետության տարածքում միջինը կազմում է 49մմ, սակայն տեղումները բաշխվում են շատ անհամաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում՝ 55-75մմ, նվազագույնը՝ Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ 10-15մմ: Տեղումներով օրերի թիվը նույնպես անհամաչափ է բաշխված, Լոռիում՝ 13-15 օր, Արարատյան դաշտում 4-5 օր: Լինում են տարիներ, երբ Արարատյան դաշտում հուլիսին տեղումներ ընդհանրապես չեն դիտվում: Ամպրոպների հաճախականությունը հուլիսին նվազում է: Արարատյան դաշտում ամպրոպ դիտվում է 5-6 օր, լեռնային շրջաններում, այդ թվում Սասնա լճի ավազանում՝ 10-12 օր:

Հովտային շրջաններում, որտեղ զարգանում է լեռնահովտային շրջանառությունը, քամու արագությունը աճում է, հատկապես երեկոյան ժամերին: Արարատյան դաշտում և Երևանում քամու առավելագույն արագությունը կարող է հասնել 20-22 մ/վրկ և ավելի:

Արարատյան դաշտում հաճախ դիտվում են խորշակներ՝ չոր և տաք քամիներ, որոնց հետևանքով խախտվում է բույսերի ջրային հաշվեկշիռը:

Եղանակի վտանգավոր երևույթներից հուլիսին կարող են դիտվել կարկուտ, տեղատարափ անձրևներ և ուժեղ քամիներ: 2016 թ. հուլիսի 10-ին Արմավիրի մարզում մոտ 30 րոպե տևողությամբ դիտվել է ուժգին կարկտահարություն, որը համարվում է ամենաինտենսիվը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում: Կարկտահատիկի տրամագիծը ասել է 4-5 սմ-ի, կոտրելով տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, ահռելի վնաս հասցրել պտղատուներին և բանջարաբոստանային կուլտուրաներին:

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմային բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից զգալի ավելի։