Պետությունը կապահովի դպրոցականների լողի պարապմունքները. նոր ծրագիր

Լուրեր

05.10.2024 | 19:17
Մեկնարկել է Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը
05.10.2024 | 19:00
Երևանցիները չպետք է թույլ տան 5 հրեշ-երկնաքերերի կառուցումը Հրազդանի կիրճի ափին, աբսուրդ է. Թարխանյան
05.10.2024 | 18:15
Հայաստանը հավակնում է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կարևորագույն հաբ-կենտրոն. Մխիթար Հայրապետյան
05.10.2024 | 17:52
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ
05.10.2024 | 17:18
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից
05.10.2024 | 16:43
Ամբերդի ձորում 2 տեղից վթարվել է «Բազմաղբյուրի» ջրատարը. Էջմիածնում և մի շարք գյուղերում ժամանակավորապես ջուր չի լինի
05.10.2024 | 16:29
Խաշթառակ գյուղում մեքենան գլորվել է ձորը․ կա տուժած
05.10.2024 | 15:55
Ենթադրվում է՝ մահացել է Հըզբոլլահի նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդինը՝ Իսրայելի հարվածի հետևանքով․ Reuters
05.10.2024 | 15:35
Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային
05.10.2024 | 15:20
Երևանում սպասվում է ջազային անմոռանալի երեկո
05.10.2024 | 15:00
«Հըզբոլլահ»-ը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի բազային
05.10.2024 | 14:53
Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ջասթին Թրյուդոյի հանդիպումը
05.10.2024 | 14:35
Աննա Վարդապետյանն ընդունել է Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալին
05.10.2024 | 14:26
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ
05.10.2024 | 14:02
Իրանի քաղաքացի, 26–ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը․ նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ ծրագիրը նախորդ տարի հաստատված ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. ռազմավարության կարևորագույն ուղղություններից է, որով նախատեսվում է խրախուսել երեխաների շրջանում առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու հնարավորությունները:

«Որպես առանձին թիրախ՝ ռազմավարությունում սահմանված էին լողով զբաղվելու հնարավորության ստեղծումը և մարզերում լողավազանների ցանցի ընդլայնման կարևորությունը: Այս ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում պարզ դարձավ, որ մարզերում արդեն իսկ ունենք գործող մասնավոր լողավազաններ, որոնք ստեղծում են համագործակցության հնարավորություններ: Այս ծրագրով նախատեսվում է ֆինանսավորել դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների անցկացումը գործող լողավազաններում՝ դրամաշնորհային մրցույթի միջոցով՝ հատկացնելով համապատասխան ֆինանսավորում: Մրցույթին մասնակցելու հնարավորություն կունենան ՀՀ առողջապահության նախարարության հրամանով հաստատված լողավազանների կառուցվածքին, շահագործմանը, ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներին, սանիտարահամաճարակային կանոններին և նորմերին համապատասխանող լողավազաններ ունեցող կազմակերպությունները: Բավականին մեծ աշխատանք ենք արել, այդ թվում՝ այցելել մարզեր, որպեսզի համոզվենք, որ իսկապես բավարար պայմաններ կան: Այս պահի դրությամբ կա վերոնշյալ պահանջներին բավարարող մինչև 9 լողավազան, որոնք կարող են մասնակցել մրցույթին, այդ թվում՝ Կապանում, Էջմիածնում, Վանաձորում, Մեծամորում, Հրազդանում, Իջևանում և Ապարանում»,- նշել է նախարարը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի արդյունքում ամեն տարի լող մարզաձևով զբաղվելու հնարավորություն կստանա յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ՝ 8-12 և 13-17 տարեկանները: Հաշվի առնելով պարապմունքների արդյունավետության պահանջը՝ 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12 է, իսկ 2-րդ խմբում՝ 10: Պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիրը կերաշխավորվի ԿԳՄՍ նախարարության կողմից: Շահառուների թիվը կկազմի շուրջ 200 երեխա:

«Շահառուների ընտրությունը նախատեսվում է իրականացնել բաց հայտարարության միջոցով, որին կարող են դիմել տվյալ լողավազանի տեղակայման բնակավայրում բնակվող դպրոցականները: Դիմումների ընդունումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, իսկ շահառուների ընդգրկումը՝ ըստ դիմելու հերթականության: Այն երեխաները, որոնք չեն հասցնի ներառվել խմբում, կընդգրկվեն սպասման խմբում: Կիրականացվի ծրագրի մոնիթորինգ. մեկ տարվա ընթացքում լողի երրորդ պատանեկան կարգի նորմատիվային պահանջները չկատարելու կամ բացակայությունների պարագայում տվյալ երեխան դուրս կգա ծրագրից՝ փոխարենը խումբը կհամալրվի սպասման խմբում ընդգրկված երեխաներից: Նախատեսվում է առանձին աշխատանք այն երեխաների հետ, որոնք լավ արդյունք կունենան և կարող են նաև պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել: Մրցույթին դիմելու նախապայման է այս ուղղությամբ որակավորված մարզիչ-մանկավարժների առկայությունը: Մեկ աշակերտի համար սահմանված է ամսական 12 հազար դրամ վճար, որը հաշվարկել է՝ հաշվի առնելով գնահարցումների արդյունքում հաշվարկված միջին գործող գները»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ծրագիրը կիրականացվի ԿԳՄՍ նախարարությանը հատկացված բյուջետային միջոցների շրջանակում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով ծրագիրը, նշել է՝ պետությունը խրախուսում է, որպեսզի մասնավոր լողավազաններում ձևավորվեն լողի խմբակներ, որտեղ երեխաները կկարողանան պրոֆեսիոնալ մարզչի օգնությամբ զբաղվել լողով, իսկ ամսական վճարը կմարի պետությունը: Նպատակը՝ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի տարածումն ու լողի մասսայականացումն է: Վարչապետի խոսքով՝ Կառավարությունն ավելի վաղ հայտնել էր ՀՀ բոլոր խոշորացված համայնքներում տարբեր մարզական կենտրոններ հիմնելու պատրաստակամության մասին, ինչից հետո մի շարք առաջարկներ են քննարկվել. «Ստանձնեցինք այդ քաղաքական հանձնառությունն ու սկսեցինք գնալ այդ ուղղությամբ: Հետո եկանք այն եզրակացության, որ եթե միլիոնավոր գումարներ ծախսենք ու ստեղծենք այդ մարզական կենտրոնները, ունենալու ենք կառավարման խնդիր: Պետք էր ունենալ այնպիսի կառավարում, որի արդյունքում կենտրոնն, իսկապես, կծառայեր համայնքին: Արդյունքում, որոշեցինք այդ ենթակառուցվածքների կառավարումը հանձնել այդ ոլորտում մասնագիտացած ընկերությունների: Մասնավոր ընկերությունների կողմից մեծ հետաքրքրություն կա, ուստի որոշվեց գաղափարը կյանքի կոչել համաֆինանսավորման եղանակով»:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մարզերում գործող լողավազաններում ծրագիրն իրականացվում է փորձնական և դրա հաջող իրականացման դեպքում կուսումնասիրվեն մարզերում գտնվող մյուս ենթակառուցվածքները, որոնք նույն սկզբունքով կարող են շահագործվել:

Նախարար Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ մասնավոր դաշտի կողմից իսկապես մեծ հետաքրքրություն կա. «Այս ծրագրի հետ կապված կա նպատակադրում՝ հետագայում ընդլայնել մարզաձևերը, չսահմանափակվել միայն լողով և այլ ենթակառուցվածքների օգտագործման պարագայում ֆինանսավորել այլ մարզաձևերը, օրինակ՝ ֆիթնեսով զբաղվելը: Հիմնական խնդիրն այստեղ վերահսկողական մեխանիզմի փորձարկումն է. այս ծրագրի շրջանակում նախատեսվում է ունենալ էլեկտրոնային հարթակ, որն ինտեգրված է լինելու Կրթության կառավարման տեղեկատվական համակարգին, և կարողանալու ենք հետևել երեխաների ընդունման գործընթացին, նրանց հաճախումներին և սպասման խմբի ձևավորմանը: Բացի դրանից՝ առկա է որակական պահանջ. երեխաները որոշ ժամանակ անց պետք է բավարարեն նորմատիվային պահանջները: Բացի դրանից՝ լինելու են պարբերական այցեր՝ համոզվելու, որ գործընթացն իրականացվում է՝ ըստ պլանավորածի»,- փաստել է նախարարը՝ հավելելով, որ կարևոր է նաև հանրային վերահսկողությունը: