ՔԿ-ն Արաբկիրի թաղապետարանի պաշտոնյաների կալանավորումներից մանրմասներ է հայտնել

Լուրեր

01.05.2026 | 12:51
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.05.2026 | 12:36
Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Օդեսայի վրա. վնասվել է նավահանգստի ենթակառուցվածքը
01.05.2026 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
01.05.2026 | 12:22
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում
01.05.2026 | 12:08
ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել․ բողոքի նոտա է հանձնվել
01.05.2026 | 11:55
2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը
01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ Արաբկիրի թաղապետարանի պաշտոնյաների կալանավորումներից մանրամասներ հաղորդելով։

«Հավելումն Երևանի քաղաքապետարանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ նախօրեին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի կողմից հրապարակված տեղեկատվության՝ հայտնում ենք հետևյալը․

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 437-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Իրականացվող նախաքննության շրջանակներում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ իրականացված ծավալուն քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածքներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են:

Մեղադրյալներից 4-ի, այդ թվում երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը՝ 30մլն դրամի չափով՝ համակցված։

Ես 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Նախաքննության եհտագա փուլերում, հաշվի առնելով նախաքննության շահերը, ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: