Եկեղեցու բակում թողնված երեխան վերադարձել է տուն. ՆԳՆ

Լուրեր

26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
26.06.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Նոր պատերազմ կսկսվի՞ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ 60-օրյա հրադադարի և «Թրամփի ուղու» ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:50
Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը
26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շուրջ երկու ամիս մանկատանն անցկացնելուց հետո փոքրիկ գեղեցկուհին վերամիավորվել է ընտանիքի հետ։ Ոստիկանության, «Երևանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ փոքրիկն այսօր կքնի ոչ թե մանկատան, այլ իր տան օրորոցում։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:

«Մանկատան տնօրենի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ բոլորն աշխատել են մեկ նպատակի շուրջ՝ կարևորելով երեխայի շահը, ինչի շնորհիվ էլ այսօր ունենք այս դրական արդյունքը։

Մայիսի 8-ին մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերվել էր առանց խնամքի թողնված երեխա և տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Նորածինը մայիսի 15-ին բժշկական կենտրոնից դուրս էր գրվել և տեղափոխվել մանկատուն։

Ոստիկանությունը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ցուցաբերելով մարդասիրական մոտեցում, աջակցել են նորածնի մորը հայտնաբերելու և բալիկի հետ միավորվելու հարցում։

Մանկատան աշխատակիցները հուզված էին: Սովորել և կապվել էին երեխային, բայց նաև ուրախ էին, որ նա միավորվեց ընտանիքի հետ։ Իսկ ոստիկանությունը մշտապես ուշադրության կենտրոնում կպահի փոքրիկին, կլինի նրա և մայրիկի կողքին»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։