Եղե’ք ներգրավված և մի’ անտեսեք մեր տարածաշրջանը. Սարգիս Խանդանյան

Լուրեր

09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
Բոլորը

ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի նստաշրջանում:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ իր ելույթում պատգամավորը նշել է.

«Շնորհակալություն, պարո’ն նախագահ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Թոբիաս Վինքլերին այս զեկույցի եւ բանաձեւի պատրաստման գործում գերազանց աշխատանքի համար` չնայած սահմանափակ ժամանակին: Այն համապարփակ է եւ անդրադառնում է մեր տարածաշրջանում հրատապ անվտանգային խնդիրների լուծմանը:

Բանաձեւի նախագծում անդրադարձ է կատարվում նաեւ Հարավային Կովկասում անվտանգության ներկա, քաղաքական իրավիճակին, մասնավորապես` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին: Եվ ես նախատեսել էի խոսել Հայաստանի խաղաղության ձգտման մասին, եւ, ինչպես իմ գործընկերն ասաց, Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել համապարփակ եւ կայուն խաղաղության համաձայնագիր` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանների անխախտելիության, ուժի չկիրառման սկզբունքի վրա` Հելսինկյան եզրափակիչ ակտի ոգուն համաձայն: Ավելին, վերջերս Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկա մեկ ամսվա ընթացքում կնքել խաղաղության պայմանագիրը` վերը նշված սկզբունքների հիման վրա:

Բայց Հայաստանի կառավարության այս առաջարկը հակադարձվեց ճիշտ նույն պահանջով, որը հենց նոր հնչեցրեց Ադրբեջանի պատվիրակը` խոսելով Հայաստանի Սահմանադրության մասին: Բանակցվող Խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաեւ այն մասին, որ կողմերից որեւէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, ինչը նաեւ միջազգային իրավունքի հայտնի սկզբունք է, եւ ես կարծում եմ, որ նման հռետորաբանությունն ու պահանջները բացահայտ միջամտություն են Հայաստանի ներքին քաղաքականությանը եւ ներքին գործերին, ինչն անընդունելի է:

Եվ այստեղ ես կցանկանայի մեջբերել բանաձեւի նախագծի 45-րդ կետը` «Վեհաժողովը ողջունում է միջազգային հանրության դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող երկխոսության խթանմանը, ինչպես նաեւ վստահության ամրապնդմանն ուղղված այլ ջանքերը»:

Հարգելի’ գործընկերներ, ձեր մասնակցությունը շատ կարեւոր է: Տարածաշրջանի հանդեպ ձեր ուշադրությունը կայունության բանալին է, քանի որ երբ դուք անտեսում եք մեր տարածաշրջանը, այլ դերակատարներ, որոնք այնքան էլ շահագրգռված չեն խաղաղությամբ եւ կայունությամբ, ակտիվացնում են իրենց վտանգավոր ազդեցությունը, ինչը վատթարացնում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը եւ լուրջ սպառնալիք է ներկայացնում իմ երկրի ժողովրդավարական ձգտումներին, անկախությանն ու ինքնիշխանությանը: Եվ ուղերձս, որն իմ երկրի անունից փոխանցում եմ ձեզ` միջազգային հանրությանը, հետեւյալն է. «Եղե’ք ներգրավված եւ մի’ անտեսեք մեր տարածաշրջանը»: