Ադրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաև ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացը

Լուրեր

07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել  Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Բայրամովն ընդգծել է Գազայում շուտափույթ հրադադարի հասնելու, երկու կողմերի խաղաղ բնակիչների մահը կանխելու և իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են 2024-2026 թվականներին Ասիայի փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդի՝ Ադրբեջանի նախագահության շրջանակում իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը։

Բայրամովը Կացին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի և իրողությունների, Արցախում «իրականացվող լայնածավալ վերականգնման և շինարարական աշխատանքների», ինչպես նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին։

Նշվել է նաև, որ Բաքվում COP29-ի անցկացման շրջանակում երկու երկրների միջև համագործակցության լրացուցիչ հնարավորություն է ստեղծվել։