Թուրքիայի Կայսերիում սիրիացի ներգաղթյալների ջարդ է տեղի ունեցել․ տներ ու մեքենաներ են հրկիզել

Լուրեր

07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
Բոլորը

Թուրքիայի Կայսերի քաղաքում 5-ամյա երեխային բռնության ենթարկելու մասին պնդումներից հետո քաղաքում իսկական ջարդ է սկսվել սիրիացի ներգաղթյալների  դեմ։ Մելիքգազի շրջանի Դանիշմենթգազի թաղամասում ամբոխը դուրս է եկել փողոցներ, սկսել կոտրել և հրկիզել սիրիացիների  մեքենաները, տներն ու խանութները, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ուժայինները շրջափակել են թաղամասը, որտեղ տեղի են ունեցել այս իրադարձությունները, դեպքի վայր է մեկնել Կայսերիի նահանգապետ Գյոքմեն Չիչեքը՝ քաղաքացիներին հանդարտեցնելու համար։ Նա հայտնել է, որ 5 ոստիկաններ, որոնք փորձել են միջամտել իրադարձություններին, վիրավորվել են։

«Ես լավ եմ հասկանում ձեր զայրույթը։ Գիտեմ, որ իսկապես բարկացած եք, և որ այս միջադեպը զազրելի դեպք է։ Ես ձեզ խոստանում եմ՝ այլևս երբեք նման խայտառակություն չի լինի։ Մենք կանենք դրա համար անհրաժեշտ ամեն ինչ։ Թույլ մի տվեք, որ որևէ մեկը վիրավորվի այստեղ: Այս պահին մեր ոստիկաններից 5-ը վիրավոր են։ Պետությունն անելու է այն, ինչ անհրաժեշտ է մինչև վերջ։ Ուզում եմ, որ բոլորը ցրվեն»,- հայտարարել է նահանգապետը։

Նշվում է նաև, որ ոստիկանության կողմից օտարերկրյա քաղաքացի է բերման ենթարկվել երեխայի նկատմամբ բռնության ենթարկելու համար։ Ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարությունից հայտնել են նաև, որ երեխան և նրա ընտանիքը պաշտպանված են, ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Էմմա Չոբանյան