Բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Վրաստանին
Հայաստանի կանանց ազգային հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:
Կայացած խաղում Հայաստանը 81-58 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին:
«Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Կայլա Քեշմեշյանն էր՝ վաստակած 13 միավորով: Նա նաև 5 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականն առաջնության 5-րդ տեղը զբաղեցնելու համար հաջորդ խաղում պետք է առավելության հասնի Կոսովոյի հավաքականի նկատմամբ»,- ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: