Ազատ ոճայիններ Արտակ Աղաբեկյանը և Աշոտ Գյուլնազարյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ. Մ17 ԵԱ
Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Ազատ ոճայիններ 45 կգ Արտակ Աղաբեկյանը և 51 կգ Աշոտ Գյուլնազարյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ։ Այս մասին տեղեկացնում են ըմբշամարտի ֆեդերացիայից։
110 կգ Անդրանիկ Ջաղեթյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում և թուրք ըմբիշի հետ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։