Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ․ այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Հունիս ամսվա ընթացքում Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Վայոց ձոր» ԳԳՄ-ի Ջերմուկի տարածքային տեղամասում կազմակերպվել և անց է կացվել «Արտահոսք ստորգետնյա բակային գազատարից՝ հրդեհի բռնկմամբ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որին մասնակցել են «Վայոց ձոր» ԳԳՄ Ջերմուկի տարածքային տեղամասի վթարավերականգնողական խումբը, ինչպես նաև ներկա էին Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի ներկայացուցիչները։

Ուսումնավարժության ընթացքում շնչառական ապարատների կիրառմամբ իրականացվել են հետախուզություն, վթարավերականգնողական և պայմանական հրդեհաշիջման աշխատանքներ և գազատարի վնասված հատվածի վերանորոգման աշխատանքներ:

«Հրդեհաշիջումը դպրոցի կաթսայատանը» և «Հրդեհաշիջումը ՀԱՊ մասնաճյուղում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել համապատասխանաբար Վայք համայնքի «Զառիթափի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում և Հայաստանի Ազգային պատկերասրահի Ջերմուկի պատկերասրահ մասնաճյուղում:

Ուսումնավարժությունների նպատակն էր էլ ավելի բարձրացնել անձնակազմի մասնագիտական գիտելիքների և գործնական ունակությունների մակարդակը, ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների իրականացման ուղղությամբ։

Կարևորելով պարբերաբար իրականացվող նմանօրինակ վարժանքները՝ ամփոփվեցին հատուկ տակտիկական ուսումնավարժությունների ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները, դրական գնահատվեցին մասնակիցների կատարած աշխատանքները, միևնույն ժամանակ նշվեցին ի հայտ եկած թերությունները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ վերջիններիս շտկման ուղղությամբ: