Կիպրոսը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է ԵՄ-ում. դեսպան Մկրտչյանի հարցազրույցը՝ Financial Mirror-ին

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը Կիպրոսի Financial Mirror լրատվամիջոցին։

Հունաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ դեսպան Մկրտչյանը փոդքաստ ձևաչափով հարցազրույցում խոսել է մասնավորապես հետևյալի մասին.

Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Կիպրոսի Հանրապետության կառավարության անդամների և օրենսդիր մարմնի ղեկավարի, ինչպես նաև արտաքին և ԵՄ հարաբերությունների մշտական հանձնաժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպումների մասին:

Ակադեմիական ոլորտում՝ մասնավորապես Կիպրոսի համալսարանում և գիտահետազոտական ու վերլուծական կենտրոններում հանդիպումների մասին, որոնց նպատակն է հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնում:

Կիպրոսը Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է ԵՄ-ում, որի հետ հարաբերությունները կարելի է բնութագրել ռազմավարական ոչ միայն ԵՄ-ում, այլ նաև երկկողմ ձևաչափում, որտեղ պաշտպանական ոլորտն ունի իր ուրույն կարևորագույն տեղը

«Պատասխանելով Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմին հաջորդած զարգացումների վերաբերյալ հարցին դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ներկայիս իրավիճակը, անդրադարձել երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ առկա խնդիրներին, Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրին, որով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և դրա հիման վրա սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին, առկա և նոր տրանսպորտային և բեռնափոխադրումների ճանապարհների վերացմանը և կառուցմանը՝ Միջազգային իրավունքի սկզբունքներին և պետությունների ներքին օրենսդրությանը համապատասխան, որտեղ Ադրբեջանի կողմից ժամանակ առ ժամանակ բարձրացվող միջանցքի տրամադրման պահանջը՝ երրորդ երկրների կողմից անվտանգության ապահովմամբ, անընդունելի է:

Շարունակելով խաղաղության շուրջ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում առկա հարցերը, դեսպան Մկրտչյանը կարևորեց նաև Արցախում առկա հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրները, ընդգծեց բնակչության վերադարձի իրավունքի հարցը, ինչպես նաև անդրադարձավ Ադրբեջանի կողմից շրջանառվող “Արևմտյան Ադրբեջանի” կեղծ քարոզչական թեզի թմբկահարմանը, որն ընդգրկում է Հայաստանը: Դեսպանը նաև անդրադարձավ Բաքվում պահվող հայ գերիների և նրանց դեմ հարուցված արհեստական դատական գործերին։

Վերոնշյալ հարցերը հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության կերտման հիմնական խոչընդոտներն են:
Ընդգծելով միջազգային համայնքի՝ որպես միջնորդ հանդես գալու դերը, դեսպան Մկրտչյանը կարևորեց երկկողմ անմիջական շփումներն ու բանակցությունները, որտեղ մասնավորապես շեշտեց քաղաքական կամքը երկու պետությունների միջև ձգտելու երկարաժամկետ խաղաղության:

Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, և երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ սկսած ժողովրդավարությունից մինչև դիմակայություն, ինչպես նաև այս համատեքստում նշեց հունիսին և ավելի վաղ՝ ապրիլին կայացած հանդիպումների և դրանց արդյունքների մասին, ընդգծելով հայտարարությունների մեջ տեղ գտած կարևոր փաստը Հայաստանի կողմից տարածաշրջանում անվտանգության և կայունության ներդրման վերաբերյալ: Ամփոփելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին խոսքը՝ դեսպան Մկրտչյանն ընդգծեց այն փաստը, որ Հայաստանի հարաբերությունների սերտացումը ԵՄ հետ կապված է որ թե այն հանգամանքից, թե ինչ Հայաստանը առաջարկում կամ վաճառում, այլ թե ինչ է Հայաստանն իրենից ներկայացնում որպես այդպիսին, որը ժողովրդավարական պետություն է, հարգում է միջազգային և մարդու իրավունքները և խոսքի ազատությունը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: Հայաստանն իր արժեքային համակարգով եվրոպական պետություն է, և քաղաքակրթության տեսանկյունից է նաև վերջինիս սերտացումը ԵՄ հետ հարաբերություններում:

Ի պատասխան լրագրողի հարցին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ, դեսպան Մկրտչյանը նշեց երկկողմ դիվանագիտական հարաբերությունների և սահմանների բացման կարևորությունը՝ առանց նախապայմանների: Դեսպանը կարևորեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում, ինչը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:

Ամփոփելով հարցազրույցը, լրագրողը կարևորեց Թուրքիային տրված հնարավորությունը Հայաստանի հետ հարաբերություններում ցուցադրելու խաղաղության և կայունության ջատագովի կերպար, ինչը ցավոք բոլորովին այլ է Կիպրոսի հետ հարաբերություններում»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: