ՕԵԿ-ի ձայների դիմաց զեղչ տրամադրելու մասին լուրերը ապատեղեկատվություն են. Եվրոպական համալսարան
Եվրոպական համալսարանը պաշտոնապես հերքում է «ժամանակ» թերթում հրապարակված լուրը` կապված առաջիկա ընտրություններում ՕԵԿ-ի ձայների դիմաց զեղչ տրամադրելու մասին:
Լուրը կեղծ է և միտում ունի ապատեղեկատվություն տարածելու միջոցով վնաս հասցնելու Եվրոպական համալսարանի բարի համբավին:
Եվրոպական համալսարանը ՀՀ Կառավարության որոշմամբ միջպետական պայմանագրի հիման վրա գործող ԲՈՒՀ է, այն ոչ մեկի սեփականությունը չէ, իսկ զեղչերը տրամադրվում են գործող օրենսդրության համապատասխան` ուսանողի տարվա առաջադիմության արդյունքների և օրենքով նախատեսված այլ դեպքերի հիման վրա:
Ուսումնական տարին դեռ չսկսված` խոսել զեղչերի մասին` առնվազն հեռու է իրականությունից, որովհետև զեղչերի տրամադրման որոշումները կայացվում են տարվա ուսումնական արդյունքների ամփոփումից հետո:
Եվրոպական համալսարան