Շահրամանյանը ԼՂ-ն լուծարելուց հետո Սարգիս Գալստյանին նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ․ ինչո՞ւ, թող ասի․ Թաթուլ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

44-օրյա պատերազմից հետո արդեն 5-րդ անգամ է խորհրդարանական ընդդիմությունը հակափաշինյանական ընդդիմադիր շարժում է գեներացնում։ «Հայրենիք», «Փրկություն», «Հայրենասիրություն»՝ սրանք այն լոզունգներն են, որ լսում ենք փողոցներում, սակայն Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետ։ Հայկական կողմը 44-օրյա պատերազմը պարտվել է Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք, ինչո՞ւ է, որ այդքանով հանդերձ՝ նա նախընտրելի է մնում հայ հանրության համար, քան՝ նախկինները կամ Բագրատ Գալստանյանը, որը ևս Տավուշից է։ Պատասխանելով այս հարցին՝ «Անի» կենտրոնի հիմնադիր, լրագրող Թաթուլ Հակոբյանն ասում է․

«Բագրատ Գալստանյանի շարժումը Նիկոլ Փաշինյանի դիրքերն ամրացրեց, հայ հանրությունը այլևս չի հավատում Ոսկեպարով Արցախ գնալուն, Փաշինյանը հասկանալի է մեծամասնության համար։ Բագրատ Սրբազանը գնաց Սերժ Սարգսյանի մոտ, և նրան չհաջողվեց նախկինների հետ իր կապը ցույց չտալ, նախկինների անունը մարդիկ չեն ուզում լսել։ Նիկոլ Փաշինյանին ամենամեծ հարվածը կլինի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հեռացումը քաղաքականությունից, նրանց հնարավոր վերադարձի սպառնալիքն է այս իշխանության դիրքերն ամրապնդում»։

Ամիսներ առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել Թաթուլ Հակոբյանի հայտնած մի տեղեկություն, որ Սարգիս Գալստյանը նշանակվել է Ստեփանակերտի պարետ այն ժամանակ, երբ Արցախն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Երկու ամիս առաջ Արցախից Հայաստան տեղափոխված և անմիջապես կալանավորված Սարգիս Գալստյանը մեղադրանքը չի ընդունում, թեև ինքնախոստովանական ցուցմունք է տվել, թե Ադրբեջանի օգտին լրտեսություն է արել, ապա հրաժարվել ցուցմունքից։ Փաստաբանն ասել է, թե միակ ապացույցը ճնշումների տակ տված Սարգիս Գալստյանի ցուցմունքն է։ Հետո Թաթուլ Հակոբյանին հերքել էին նրա հարազատները։ Լրագրողը Factor TV-ի հետ զրույցում փակագծեր բացեց․

«Սարգիս Գալստյանի բարեկամները ինձ հետ կապի են դուրս եկել, ասել են, որ զանգում է իր բարեկամներին, ասում՝ վերադարձեք Արցախ, լավ է լինելու այստեղ, և ասել է, որ ինքը նշանակվել է ժամանակավոր կամենդանտ։ Ես դա լսել եմ իր բարեկամների կողմից ինձ տրամադրած Սարգիս Գալստյանի խոսքից։ Իմ աղբյուրը եղել է պարոն Գալստյանը, ձայնագրություն են ինձ տրամադրել։ Ինքը գուցե ուռճացրել է։ Շահրամանյանը ԼՂ-ի լուծարման հրամանագրից հետո Սարգիս Գալստանին նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հարց նրան՝ ինչո՞ւ ես ստորագրել այդ հրամանագիրը»,- նշեց Թաթուլ Հակոբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան