«Ձեռնաշղթայված ընկած էր, ոստիկանները հարվածում էին». խոշտանգման գործերը տեղից չեն շարժվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 10:53
Խուզարկություններ՝ Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում
20.02.2026 | 10:50
Բաքուն հերքում է Թրամփին. Ադրբեջանը չի մասնակցի Գազայի համար 7 միլիարդ դոլարի ֆինանսական նախագծին
20.02.2026 | 10:41
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 20-ի դրությամբ
20.02.2026 | 10:35
Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծել են բողոքի դուրս եկած ընդդիմադիր ադրբեջանցիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 10:29
Թրամփը հայտարարել է, որ Իրանը 10-15 օր ունի ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար
20.02.2026 | 10:20
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.02.2026 | 10:05
Կարեն Խաչանովը պարտվել է աշխարհի առաջին ռակետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 09:56
Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրյա ծառերին. կա զոհ
20.02.2026 | 09:43
Երևանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվել
20.02.2026 | 09:33
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
Բոլորը

Անցյալ տարի փաստաբան Կարեն Ալավերդյանն ահազանգել էր, որ ոստիկանության Կենտրոնական բաժնում խոշտանգել են իրեն ու իր պաշտպանյալին։ Ալավերդյանի խոսքով՝ պարեկներն ու ոստիկանները բռունցքներով ու ոտքերով հարվածել էին նախ իր պաշտպանյալին, ապա, երբ փորձել է միջամտել, արդեն իր նկատմամբ են բռնություն գործադրել և հատուկ միջոց կիրառել։

«Աշխատասենյակի ներսից լսվում էին նրա գոռոցները, բացականչությունները, պահանջները, որպեսզի դադարեցնեն իրեն հարվածել, մուտքի մոտ փորձեցին արգելել, որ ես ներս մտնեմ, ես համառեցի, ներս մտա և հայտնաբերեցի պաշտպանյալիս գետնին ընկած, ձեռնաշղթայված վիճակում և բազմաթիվ ոստիկաններ  միաժամանակ հարվածներ էին հասցնում նրան։ Ես միջամտել ու դադարեցրել եմ այդ իրավիճակը։ Կարճ ժամանակ անց կրկին ինձ համար անհասկանալի պայմաններում նույն ոստիկանության աշխատակիցները ներխուժեցին աշխատասենյակ, շարունակեցին բռնություն գործադրել աշխատակցիս նկատմամբ, ինձ հրելով՝ աշխատասենյակից դուրս բերեցին, ֆիզիկական ուժի կիրառմամբ ձերբակալեցին և կիրառեցին այրող հեղուկ իմ ու պաշտպանյալիս նկատմամբ»,- պատմեց փաստաբանը։

Ալավերդյանի ահազանգից հետո խոշտանգման գործով մեղադրանք է առաջադրվել ընդամենը 3 ոստիկանի, թեև, փաստաբանի պնդմամբ, նրանք ավելի շատ են եղել, և բոլորը նույնականացվել են։ Նրա կարծիքով՝ խոշտանգման այս դեպքը ևս արժանանալու է մյուսների ճակատագրին և մինչև վերջ չի բացահայտվելու, թեև կան ապացույցներ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ այս ամենի պատճառն անպատժելիությունն է և երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները։

Միավորված ազգերի կազմակերպությունը հունիսի 26-ին նշում է Խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրը։ 2015-ին Հայաստանը քրեականացրեց խոշտանգումը, իսկ 2022-ին ուժի մեջ մտավ նոր Քրեական օրենսգիրքը, որով վերացվեց խոշտանգման հանցակազմի դեպքում վաղեմության ժամկետի կիրառումը։ Չնայած դրան՝ քրեական վարույթներն էլ, ըստ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի, ձևական բնույթ են կրում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ասում են՝ խոշտանգման դեպքերն իրենց ուշադրության կենտրոնում են, կարևոր է, որ քննությունը պատշաճ իրականացվի։

Դատական իշխանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2022 թվականին խոշտանգման ընդամենը 1 գործ է ուղարկվել դատարան, 2023-ին որևէ գործ չի ուղարկվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան