Ժողովուրդը համոզվեց, որ մենք ո՛չ արյան հետ կապ ունենք, ո՛չ էլ թալանի․ ՕԵԿ-ականները խնջույք են կազմակերպել․ «Հրապարակ»

Լուրեր

15.12.2025 | 10:52
Կա հանրային պահանջ՝ տրանսպորտում վերահսկողությունը խստացնելու, 24 հաստիք կավելանա․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:45
«Ինտերը»՝ Իտալիայի Ա սերիայի առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:32
Փոփոխություններ ենք նախաձեռնում`օդի որակի ցուցանիշը բարելավելու համար․ բնապահպանության վարչության պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:16
Ավտոբուսը յուղի արտահոսք է ունեցել, վարորդը գրավոր նկատողություն է ստացել․ Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:00
Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը․ ԱԳ փոխնախարար
15.12.2025 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՕԵԿ-ականներն իրենց 115 հոգանոց ավագանու կազմով եւ ակտիվով ընտրությունների ցանկը երեկ ԿԸՀ ներկայացնելուց հետո խնջույք են կազմակերպել եւ համացանցը հեղեղել լուսանկարներով: Մոտ 500 մարդ է մասնակցել, ազդարարել են քարոզչության մեկնարկը՝ պարել են, կենացներ ասել, քաղաքական թեմաներ շոշափել՝ անդրադառնալով Ռ. Քոչարյանի ակտիվացմանը։ Հայտարարել են, որ աջակցելու են հեղափոխությանը` իրենց սեփական օրակարգով: Ելույթ ունեցողներից մեկն ասել է․ «Մեր ցուցակը գլխավորող Մհեր Շահգելդյանը երկրում հարգված ու պարկեշտ անձնավորություն է, իսկ Արթուր Բաղդասարյանի վարկանիշն օրեցօր վերելք է ապրում, քանի որ ժողովուրդը համոզվեց, որ մենք ո՛չ արյան հետ կապ ունենք, ո՛չ էլ թալանի, իսկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջի ամսական դիտումները գերազանցում են 1 միլիոնը»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։