Հայ խորհրդարանականները Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները հունիսի 25-ին Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ:

«Հանդիպմանը կարեւորվել է Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության խորացումը քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ մի շարք այլ ոլորտներում:

Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը` կարեւորելով Գերմանիայի կառուցողական դերն այդ հարցում:

Հայ պատգամավորները Թոբիաս Լինդներին են ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ տարածաշրջանի տնտեսական զարգացման հեռանկարները:

Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Պատվիրակության կազմում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Ռուստամ Բաքոյանը, Միքայել Թումասյանն ու Հռիփսիմե Հունանյանը»,- ասված է ԱԺ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: