Ատելության խոսքը լրջագույն մարտահրավեր է այսօրվա իրականությունում. ՄԻՊ

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին կազմակերպել է քննարկում՝ կրթական հաստատությունների դերն ատելության խոսքի դեմ պայքարում թեմայով։

ՄԻՊ-ի աշխատակազմից տեղեկացնում են, որ միջոցառման նպատակն էր բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել ատելության խոսքը կարգավորող չափանիշները, կրթական հաստատությունների դերը ատելության խոսքի դեմ պայքարում և կրթական հաստատություններում ատելության խոսքին հակազդելու ներքին մեխանիզմների ներդրման հետագա քայլերը։

Բացման խոսքով են հանդես եկել Պաշտպան Անահիտ Մանասյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպայի խորհրդի Խտրականության դեմ պայքարի համագործակցության բաժնի ղեկավար Անգելա Լոնգոն (առցանց), Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ քննարկումը մի հարթակի գործարկման մեկնարկ է, որի միջոցով կրթական և ակադեմիական բնագավառում ատելության խոսքին վերաբերող հարցերը հնարավոր կլինի արագ և արդյունավետորեն հասցեավորել: Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ ատելության խոսքը լրջագույն մարտահրավեր է այսօրվա իրականությունում։ Խնդիրները ոչ թե բազմաթիվ են, այլ հանդիպում են գրեթե ամեն քայլափոխի:

«Խնդիրներն ունեն պատշաճ հասցեավորման անհրաժեշտություն: Վերջին տարիների մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խտրական խոսքը, ատելության խոսքը տարածվում են շատ լայն ծավալով, այդ թվում՝ նաև ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների կողմից, ինչը ցավալի է: Այս խումբ անձինք պետք է օրինակելի վարքագիծ դրսևորեն, քանի որ կրթում և դաստիարակում են մեր երիտասարդներին»,- ասել է Պաշտպանը:

Եվրոպայի խորհրդի փորձագետ Ֆեդերիկո Ֆալոպպան անդրադարձել է անցանց և առցանց տիրույթում ատելության խոսքի զարգացումներին, դրսևորումներին և միտումներին։ Քննարկման մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև հարցեր ուղղելու Մարդու իրավունքների պաշտպանին։

Հանդիպման շրջանակներում ընդգծվել է, որ կրթությունն առանցքային դեր ունի ատելություն պարունակող խոսքի և խմբակային նպատակաուղղված բռնության ի հայտ գալուն հակազդելու հարցում: Կրթական տեսանկյունից ատելության խոսքի խնդրի լուծումը ներառում է հատուկ միջոցներով կրթական քաղաքականության և ծրագրերի ուժեղացում՝ ատելության խոսքին հակազդելու համար:

Քննարկումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: