Դադարել են Վիգեն Քոչարյանի ԲԴԽ անդամի լիազորությունները
Հասարակություն
25.06.2024 | 16:08Այսօր դադարել են Վիգեն Քոչարյանի Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները` պաշտոնավարման սահմանադրական ժամկետը լրանալու հիմքով․ տեղեկացնում են ԲԴԽ-ից։
«Հատկանշական է, որ Վիգեն Քոչարյանը ԲԴԽ առաջին գիտնական անդամն է, ով պաշտոնավարել է սահմանադրական 5 տարվա ժամկետն ամբողջությամբ:
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Քոչարյանին իր կատարած բարեխիղճ և սրտացավ աշխատանքի, ինչպես նաև դատական համակարգում ներդրված մեծ ավանդի համար»,- ասված է հաղորդագրությունում։