Փաշինյանի հունից դուրս գալն ու ցնցուղ-ծորակի գինը. ՊՎԾ-ն շրջանցե՞լ է այս դրվագը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական, գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում շուրջ կես ժամ նվիրեց մանկապարտեզների ու դպրոցների որակյալ շենքեր ունենալու թեմային և հայտարարեց՝ կստուգի կատարված աշխատանքերը։ Փաշինյանն այս տարվա հունվարից էր սկսել պետության գումարներով կառուցված դպրոց-մանկապարտեզների դուռ-պատուհանների ու ծորակ-ցնցուղների որակն անձամբ ստուգել։

Փաշինյանը տարվա հենց առաջին օրերին շրջել էր մարզերի մի քանի դպրոցներում, դժգոհել թույլ ամրացված կախիչներից ու ծորակներից, լոգարանի՝ կասկածելի արժեք ունեցող ցնցուղից։ Դժգոհություններին հաջորդեց Լոռու և Արմավիրի մարզպետների ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնանկությունը։ Ընդամենը կես տարի անց Լոռու մարզպետի պաշտոնից հեռացված Արամ Խաչատրյանը երեկ նշանակվեց Նիկոլ Փաշինյանի խորհրդական։

Առանց ոլորտային հստակեցման Փաշինյանին խորհուրդներ տալու պարտականությունը ստանձնած Արամ Խաչատրյանը, սակայն, վստահ է՝ ինքը մարզպետի աշխատանքից չի ազատվել թերացման պատճառով։ Փաշինյանն Արագած բնակավայրի մարզադպրոցում հունից դուրս էր եկել, մտել լոգախցիկ, քանդել ցնցուղն ու թափահարելով՝ արժեքի վերաբերյալ հարցեր տվել։ Ի վերջո, ովքե՞ր էին պատասխանատու այս շրջայցի արդյունքում արձանագրված թերացումների համար, կես տարի անց որևէ հստակություն չկա։

Պետական որևէ գերատեսչություն պաշտոնապես չի տվել այս հարցի պատասխանը, թե որքա՞ն արժեր ցնցուղն ու որքա՞ն գումար է դուրս գրվել պետական բյուջեից։ Փաշինյանի հայցած պատասխանը բացակայում է նաև Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության իրականացրած ուսումնասիրություններում։

Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունից փոխանցել են իրականացված ուսումնասիրության արդյունքները։ Ըստ ՊՎԾ-ից տրամադրած փաստաթղթի՝ վարչապետի վերահսկողական կառույցը մտել է Քաղաքաշինության կոմիտե և ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու, թե Արմավիրի մարզի Ջրառատի ծանրամարտի մարզադահլիճի, «Ջանֆիդայի Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց»-ի, Արարատի մարզի «Դեղձուտ համայնքի միջնակարգ դպրոց»-ի, Լոռու մարզի «Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց»-ի և Սյունիքի մարզի «Վաղատին գյուղի միջնակարգ դպրոց»-ի կառուցման աշխատանքների, նախագծման, հեղինակային/տեխնիկական հսկողության, ինչպես նաև գույքով ապահովելու նպատակով հատկացված պետական միջոցներն արդյոք նպատակային են ծախսվել։

Ուշագրավ է, որ ուսումնասիրությունները չեն ընդգրկել Արագածի մարզադպրոցը, որտեղ Փաշինյանին անհանգստացրել էր ցնցուղ-ծորակի գինն ու որակը։ Այդ օրերին մամուլում հրապարակումներ եղան, որ ցնցուղի համար պետական միջոցներից հատկացվել է շուրջ 70 հազար դրամ։ Ինչո՞ւ է ՊՎԾ-ն շրջանցել հանրային լայն քննարկման առարկա դարձած մարզադահլիճի գույքի ձեռքբերման ծախսերի ուսումնասիրությունը։ Factor TV-ն լրացուցիչ հարցմամբ դիմել է գերատեսչություն՝ պարզաբանումներ ստանալու համար։ Այնուհանդերձ, ի՞նչ չարաշահումներ է արձանագրել վերահսկողական ծառայությունը մյուս դպրոցների և կրթօջախների շինաշխատանքերում։ Կառույցը հայտնում է 208 մլն դրամ անարդյունավետ ծախսի մասին՝ մատնանշելով ԿԳՄՍ նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցների թերացումները։ Արդյո՞ք Գլխավոր դատախազությունը զբաղվում է ՊՎԾ-ի ուսումնասիության արդյունքներով՝ հարցի պատասխանը ստանալու համար կառույցից մեզ առաջարկեցին գրավոր դիմել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան