Հավատարիմ խորհրդային ԿԳԲ-ի և ռուսական ռեժիմի մեթոդներին՝ Ալիևի ռեժիմը հակաֆրանսիական արշավ է կազմակերպում․ Le Monde

Լուրեր

22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
Բոլորը

Ֆրանսիական շահերի դեմ Ադրբեջանի հարձակումների կրկնությունը՝ լինի Նոր Կալեդոնիայում, թե Կորսիկայում, արտահայտում է կովկասյան այս երկրի թշնամանքը Ֆրանսիայի նկատմամբ, քանի որ վերջինս ձեռնամուխ է եղել Հայաստանի աջակցությանը։ Այս մասին ասվում է ֆրանսիական Le Monde-ի անդրադարձում։

«Ֆրանսիական իշխանությունների վրդովմունքը վերջին ամիսներին Նոր Կալեդոնիայում Ադրբեջանի միջամտության կապակցությամբ կարող էր անակնկալ լինել, այն նույնիսկ հանգեցրել է թերահավատության կովկասյան փոքր երկրից սպառնալիքի սկեպտիցիզմին, որը միջազգային փոքր ազդեցություն ունի: Այնուամենայնիվ, ֆրանսիական շահերի վրա հարձակումների կրկնվող օրինակը, որն ուղղված տարածքային անջատողականության սրմանը, շատերին համոզել է, որ Բաքվի ռեժիմի նպատակները դուրս են գալիս այլ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության շրջանակից»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ այս ռազմավարությունը Խորհրդային Միության՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ժողովրդավարությունները խարխլելու պատմության մի մասն է: Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ Բաքուն վերսկսել է ռազմական գործողությունները Հայաստանի հետ, որին աջակցում էր Փարիզը:

«Այսօր, հավատարիմ խորհրդային ԿԳԲ-ի և այսօրվա ռուսական ռեժիմի միջամտություններին և ապատեղեկատվության մեթոդներին, Բաքվի տոտալիտար ռեժիմը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, կազմակերպվածության մեծ զգացումով է նախաձեռնում իր հակաֆրանսիական արշավը»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ Ադրբեջանը հատկապես աջակցել է 2023 թվականի հուլիսին Բաքվի նախաձեռնող խմբի ստեղծմանը, որը հրավիրում է արտասահմանյան անջատողականներին միավորվել Ֆրանսիայի «նեոգաղութատիրության» դեմ։

Մայիսի 16-ին Ֆրանսիայի ներքին գործերի և նախարար Ժերալդ Դարմանինը Բաքվին մեղադրեց Նոր Կալեդոնիայում միջամտության մեջ, մինչ ապստամբների հավաքների ժամանակ ծածանվում էին Ադրբեջանի դրոշները։ Մարտի 2-ին Կորսիկա նահանգի Բաստիա քաղաքի դատարանի դիմաց երկու ադրբեջանցի լրագրողներ ուշադրություն են գրավել անկախության ցույցի ժամանակ։ Մեկն աշխատել է Ադրբեջանի կառավարական լրատվական գործակալությունում, իսկ մյուսը՝ թուրքական Haber Global հեռուստաալիքում։ Իրենց նյութերում նրանք պատկերել են անկախության եզրին գտնվող Կորսիկան և դատապարտել երկու ազգայնական ակտիվիստների ձերբակալությունը։