ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի իրական նպատակը Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացման հարցն է. «Հայաստան» խմբակցության հայտարարությունը

Լուրեր

16.02.2026 | 11:03
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
16.02.2026 | 11:03
Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով. ՈՒՂԻՂ
16.02.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
16.02.2026 | 10:57
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարել են որպես ՍԴ դատավոր 
16.02.2026 | 10:52
4 օր առաջ եմ ասել, ինչի նոր հիշեցիք, որ պիտի արվի. Ավինյանը` Շիրակի փողոցի փոսերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 10:52
Իրանը պատրաստ է միջուկային փոխզիջման, եթե ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն. Արաղչին ժամանել է Ժնև՝ բանակցությունների
16.02.2026 | 10:44
Ավազի մաքրման աշխատանքներն ի՞նչ ընթացքի մեջ են. Ավինյանը` Կատվալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 10:32
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
16.02.2026 | 10:21
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
16.02.2026 | 10:11
Յոհանես Կլեբոն դարձել է ձմեռային Օլիմպիական խաղերի ամենատիտղոսակիր մարզիկը պատմության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 09:58
Գլխավոր դատախազը բավարարել է Ավստրիայի միջնորդությունը. բնակարանային գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին
16.02.2026 | 09:45
Հայտնի են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախնական արդյունքները․ Փաշինյանն առաջին հորիզոնականում է
16.02.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը` ՈՒՂԻՂ
16.02.2026 | 00:04
Հայաստանի գեղասահորդները հաջող մեկնարկեցին Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 23:14
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքները՝ 23։00-ի դրությամբ․ առաջին քառյակը
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն անդրադարձել է «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» լսումներ անցկացնելուն։

«ԱԺ-ում ընդդիմադիր ֆրակցիաների կողմից հրավիրված «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» թեմայով արտահերթ նիստին զուգահեռ, որին ՔՊ-ն, հերթական անգամ խախտելով Սահմանադրությունը, հրաժարվեց մասնակցել, փոխարենը ԱԺ քննարկման օրակարգ բերեց «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» լսումներ անցկացնելու հարցը:

«Մեր կարծիքով, այս հարցը ներկայումս օրակարգ բերելը խիստ արհեստական է, աշխարհաքաղաքական իրողություններից կտրված և ներքաղաքական իմաստով՝ կեղծ։ Այն նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը գործող իշխանությունների հեռացման իրական օրակարգից:

Կարծում ենք, որ իշխանությունների կողմից այս օրակարգի առաջ բերման իրական նպատակը Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացման հարցն է, որը կարող է զուգորդվել Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցի վերաբերյալ հանրաքվեով: Սա արվում է այն պարզ պատճառով, որ ԵՄ անդամակցության քողի տակ անցկացվող Սահմանադրության փոփոխություններով բավարարեն թուրք-ադրբեջանական հերթական պահանջը։

Իշխանությունները և նախագծի հեղինակները նախ և առաջ պետք է ազնվորեն հանրությանը իրազեկեն և պատասխանեն հետևյալ հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն առաջին հերթին մաքսային միություն է։ Նկատի ունենալով ՀՀ ձևավորված առևտրատնտեսական հարաբերությունները, տնտեսության և արտաքին առևտրի կառուցվածքը, նման քայլը կարող է խիստ վնասակար լինել Հայաստանի տնտեսության համար:

ԵՄ անդամակցության հարցը կարող է լուծվել բացառապես ԵՄ-Հայաստան բանակցություններում ձեռք բերված համապատասխան փոխադարձ համաձայնությունների միջոցով։ Հանրաքվեի միջոցով անդամակցության հայտ ներկայացնելու վերաբերյալ ԵՄ կողմից դրական արձագանքի հնարավոր բացակայությունը լրջագույն հարված կլինի երկրի հեղինակությանը։ Պատահական չէ, որ ԵՄ անդամակցության թեկնածու ԱՊՀ նախկին պետությունները՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը հայտ ներկայացնելու համար հանրաքվեներ չեն անցկացրել։

Այսօրինակ նախաձեռնություններով իշխանությունը շարունակելու է պառակտումը հասարակության մեջ՝ բերելով նոր բաժանումների՝ հակառուսական, հակաեվրոպական, պիտակավորումներով»,- ասված է հայտարարության մեջ։