Ով է ՀՀ ամենահարուստ մարզպետը․ պաշտոնյաների հայտարարագրերը՝ խոշորացույցի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
23.11.2024 | 10:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հայաստանի մարզպետները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել 2023 թ-ի իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Դրանց ուսումնասիրությամբ Factor.am-ը պարզել է, որ անցած տարի ամենամեծ եկամուտն ունեցել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ 24 մլն դրամ։ Այս գումարից մոտ 12․9 մլն դրամը աշխատավարձ է մարզպետարանից, 321 հազար դրամն աշխատավարձ է Արփի-լիճ ազգային պարկից (մարզպետի պաշտոնը ստանձնել է 2023 թ-ի հունվարի 27-ին), 5․8 մլն դրամը Տիգրան Սանոսյանին վաճառված գույքի գումարն է, 5 մլն դրամ այլ եկամուտ է ստացել Անդրանիկ Նալբանդյանից։

Մուրադյանը հայտարարագրել է Գյումրիում 3 անհատական բնակելի տուն և հողին ամրակայված 3 այլ անշարժ գույք, 2 հողամաս Ղազանչի գյուղում, արտադրական նշանակության 7 շինություն Զորակերտ գյուղում։ Գյումրիում գտնվող արտադրական նշանակություն 3 շինություն նա անցած տարի վաճառել է՝ յուրաքանչյուրը 5 մլն 850 հազար դրամով։ Մուրադյանն ունի VAZ մակնիշի ավտոմեքենա։ 2021թ-ին 90 հազար դրամով արժեթղթեր է գնել ինքն իրենից․ հայտարարագրում գործարքի մյուս կողմ նշված է նրա անունը՝ Մուրադյան Մուշեղ Չապաևի։ Տարեվերջին մարզպետի բանկային հաշվին եղել է 85 հազար դրամ, կանխիկ ունեցել է 150 հազար դրամ։ Նա նաև հիփոթեքային վարկ ունի, որի մնացորդը 60․4 մլն դրամ է։

Եկամտի չափով երկրորդ «ամենահարուստ» մարզպետը Սյունիքի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանն է։ 2023-ին նա ստացել է 18․3 մլն դրամ եկամուտ, որից 15․7 մլնը մարզպետարանից ստացած աշխատավարձն է, 2․6 մլնը՝ ՊԵԿ-ից հիփոթեքի եկամտահարկի վերադարձն է։ Անցած տարի նա Կապանում 2 հողամաս է ձեռք բերել՝ 1․5 մլն դրամ և 1 մլն դրամ արժեքով։ Երևանում «Կոմիտաս պարկ» թաղամասը կառուցող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին տվել է 35․9 մլն դրամ՝ բնակարանի գնման իրավունքի համար։ Բանկային հաշվին Ղուկասյանը տարեվերջին ունեցել է 2․9 մլն դրամ, կանխիկ՝ 1․2 մլն դրամ։ Նրա հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը 29․3 մլն դրամ է, վարկի մարմանն ուղղել է 3․2 մլն դրամ։

Երրորդ տեղում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն է․ նա անցած տարի ստացել է գրեթե 17 մլն դրամ եկամուտ, այդ թվում՝ Սարգսյան Թռչունից 700 հազար ռուբլի նվիրատվություն, 13․9 մլն դրամ՝ աշխատանքի վարձատրություն մարզպետարանից։ Սարգսյանը բնակարան ունի Ռուսաստանի Դաշնությունում, 2023-ին 12․5 մլն դրամով հողամաս է գնել Ջրվեժում։ Նա 3․7 մլն ռուբլի (16 մլն դրամ) հիփոթեք ունի։ Մարզպետի բանկային հաշվին եղել է 1․1 մլն դրամ, կանխիկ հայտարարագրել է 4․5 մլն դրամ։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն անցած տարի ստացել է 16․6 մլն եկամուտ, որից 15 մլն դրամն աշխատավարձ է, 14 հազար դրամը՝ շահաբաժին «Հայէկոնոմբանկ»-ից, 1․6 մլն դրամը՝ հիփոթեքի եկամտահարկի վերադարձ է։ «Հայէկոնոմբանկի» բաժնեմասերը գնել է 2015 և 2016 թթ-ին՝ ընդհանուր 1․3 մլն դրամով։ Նա Իջևանում ունի բնակարան և հողամաս, Տավուշի Գանձաքար համայնքում արտադրական նշանակության շինություն, 2022թ-ին գնել է բնակարան Դավթաշենում։ Մարզպետը վարում է MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա։ Նա բանկային հաշվին տարեվերջին ունեցել է 5․8 մլն դրամ, կանխիկ՝ 2 մլն դրամ և 15 հազար դոլար։ Ղալումյանի հիփոթեքային վարկի մնացորդը 15․1 մլն դրամ է։ 2023-ին նա միանվագ 13․2 մլն դրամ նվիրատվություն է արել։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի եկամուտը միայն նրա աշխատավարձն է եղել՝ 14․2 մլն դրամ։ Նա հայտարարագրել է Փարպի համայնքում 2 հողամաս։ Անցած տարի 42․5 մլն դրամ հիփոթեքային վարկով բնակարան է գնել Երևանում՝ «ԳԱԶԱՎԻԿ» ՍՊԸ-ից, նաև ժառանգություն է ստացել առանձնատուն և հողամաս Աշտարակում։ Մովսիսյանը կանխիկ հայտարարագրել է 1․5 մլն դրամ։

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի եկամուտը նույնպես միայն աշխատավարձն է եղել՝ 14 մլն դրամ։ Նա ունի առանձնատուն և հողամաս Արարատի Արալեզ համայնքում և, ուշագրավ է, որ մարզպետի պաշտոնում նշանակումից մոտ 1 ամիս անց՝ 2022 թ-ի փետրվարին նվեր է ստացել բնակարան Արաբկիրում։ Թևոնյանը վարում է TOYOTA մակնիշի ավտոմեքենա։ Տարեվերջի դրությամբ բանկային հաշվին 0 դրամ է եղել, կանխիկ հայտարարագրել է 13 մլն դրամ։

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի եկամուտը ևս միայն աշխատարձն է եղել՝ 14 մլն դրամ։ Նա ունի բնակարան Երևանում, 2 հողամաս և առանձնատուն Գառնիում։ 2023թ-ին ևս 1 բնակարան է գնել Երևանում՝ մոտ 20 մլն դրամով, և մոտ 2 մլն դրամով ավտոկայանատեղի։ Նրա բանկային հաշվին եղել է 636 հազար դրամ, կանխիկ ունեցել է 8 մլն դրամ։ Մարզպետն ունի 3 վարկ՝ ընդհանուր 17․7 մլն, որից 12․9 մլնը՝ հիփոթեքային։

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը պաշտոնը ստանձնել է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին և մարզպետարանից ստացել 887 հազար դրամ աշխատավարձ։ Եվս 10․5 մլն դրամ աշխատավարձ ստացել է ԱԱԾ-ից։ Նա ունի առանձնատուն և հողամաս Վայքում, VAZ և HYUNDAI մակնիշի ավտոմեքենաներ։ Բանկային հաշվին ունեցել է 5 մլն դրամ, կանխիկ՝ 200 հազար դրամ։

Մարզպետներից ամենացածր աշխատավարձն անցած տարի ստացել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը՝ մոտ 6․7 մլն դրամ։ Մարզպետի պաշտոնը նա զբաղեցնում է այս տարվա հունվարից։ Մինչ այդ` սկսած 2018 թ-ից, նա Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարն է եղել։ Եվս 1․7 մլն դրամ նա այլ եկամուտ է ունեցել Արմավիրի համայնքապետարանից։ Նա ունի բնակարան Երևանի Քանաքեռ-Զեյթունում։ Բանկային հաշվին եղել է 951 հազար դրամ, կանխիկ ունեցել է 4․3 մլն դրամ։ Նա հայտարարագրել է 19 մլն դրամ հիփոթեքային վարկ, 1․3 մլն դրամ՝ այլ վարկ։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը պաշտոնը ստանձնել է 2024 թ-ի հունվարի 19-ին։ Անցած տարի նա 3․8 մլն դրամ եկամուտ է ունեցել, որից 171 հազար դրամը՝ ՆԳՆ-ից, 3․7 մլն դրամը՝ աշխատավարձ Երևանի ջերմաէլեկտրակենտրոնից։ 2023թ-ին այլ եղանակով ձեռք է բերել պետական գրանցում չստացած կառույց Երևանում, նաև հայտարարագրել է բնակարան և 2 ավտոտնակ Վանաձորում։ 2022 թ-ին նվեր է ստացել HYUNDAI մակնիշի ավտոմեքենա։ Մարզպետը 9000 դոլար փոխառություն է տվել «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին՝ «Կոմիտաս պարկ» թաղամասում բնակարանի գնման իրավունքի համար։ Նրա բանկային հաշվին տարեվերջին եղել է մոտ 4 մլն դրամ, կանխիկ ունեցել է 277 հազար ռուբլի և 4 մլն դրամ։ Մարզպետի վարկի մայր գումարի մնացորդը 27․8 մլն դրամ է։

Գայանե Խաչատրյան