Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով 5 զոհ և 44 վիրավոր կա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Թուրքիայում Դիարբեքիր և Մարդինի շրջանների միջև նախօրեին հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել AFAD-ի (Անտառների կառավարման վարչության) հրշեջ բրիգադի, 112 շտապօգնության, ժանդարմերիայի խմբերի և Դիարբեքիրից քաղաքացիների ջանքերի շնորհիվ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հրդեհի մասին տեղեկություն է հայտնել սոցցանցում գրառմամբ։ Նա հայտնել է, որ Դիարբեքիրում 3, Մարդինում՝ 2 քաղաքացի հրդեհի զոհ են դարձել։

«Դիարբեքիր նահանգի Չընար շրջանի Քյոքսալան գյուղական շրջանում ժամը 22:15-ին բռնկված հրդեհը քամու ազդեցությամբ ընդգրկել է Յազչիչի, Բաղրըք և Աղաչսևեր թաղամասերը, շարունակվել է դեպի Յուջեբաղ, Շենյուվա և Եթքինլեր թաղամասեր։ Այն նաև առաջ է շարժվել դեպի Մարդինի Մազըդաղը շրջանի Յուջեբաղ, Շենյուվա և Եթքինլեր թաղամասեր, սակայն մեր թիմերի և քաղաքացիների քրտնաջան աշխատանքի արդյունքում ամբողջությամբ վերցվել է վերահսկողության տակ։ Ցավոք, հրդեհի հետևանքով զոհվել են Դիարբեքիրում գտնվող մեր 3 և Մարդինի 2 քաղաքացիներ, իսկ վիրավորների բուժումը շարունակվում է»,- գրել է ներքին գործերի նախարարը։

Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան էլ հայտնել է, որ հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, տուժել՝ 44-ը, որոնցից 10-ը ծանր վիճակում են։

Էմմա Չոբանյան