Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իտալիայում ռազմատեխնիկական գործակցության հարցեր է քննարկել

Լուրեր

11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովն Իտալիա այցի ընթացքում հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոյի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանը, որի ժամանակ նշվել է, որ Ադրբեջանի և Իտալիայի հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության վրա, քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները։

Տեղի է ունեցել նաև մտքերի հանգամանալից փոխանակում համատեղ նախագծերի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ։

Այս տարվա փետրվարին էլ Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել էր իտալական պաշտպանական Leonardo ընկերության գլխավոր տնօրեն Լորենցո Մարիանիի հետ։

Վերջին տարիներին Հռոմի և Բաքվի ռազմական շփումներն ակտիվ բնույթ են ստացել։ Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում «Dubai Airshow 2023» միջազգային ցուցահանդեսի շրջանակում հանդիպել էին Ադրբեջանի և Իտալիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Գիդո Կրոզետոն, քննարկել Բաքվի և Հռոմի միջև ռազմական համագործակցության հեռանկարները։

Բացի այդ, Զաքիր Հասանովը «Dubai Airshow 2023» միջազգային ցուցահանդեսում ծանոթացել էր իտալական Leonardo ընկերության արտադրած սպառազինությանն ու ռազմական տեխնիկային։

«Leonardo ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը հատկապես ընդգծվել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման կարևորությունը, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- հայտնել էր Ադրբեջանի ՊՆ-ն։

Հայտնի էր դարձել նաև, որ Ադրբեջանում Իտալիայի դեսպանատանը ռազմական կցորդի գրասենյակ է բացվել։

Հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքվի և Հռոմի միջև ռազմական շփումները բավական ակտիվացել են, տեղի են ունենում նաև հաճախակի փոխայցելություններ։ Իտալական La Repubblica-ն սեպտեմբերին գրել էր, որ Ադրբեջանի իշխանություններն ամիսներ շարունակ բանակցել են Իտալիայի հետ զենքի գնման շուրջ։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Բաքուն ակնկալում է ձեռք բերել ուսումնական ինքնաթիռներ, ինքնաձիգներ, զենիթային համակարգեր, ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, սուզանավեր։ Գործարքի ընդանուր արժեքը գնահատվում է 1-2 միլիարդ եվրո։ Լրատվամիջոցը, միաժամանակ, նշել էր, որ Արցախում վերջին իրադարձությունները հիմա խնդիր են Իտալիայի կառավարության համար․ բոլոր պայմանագրերը դեռևս արգելափակված են UAMA-ի հատուկ գերատեսչության թույլտվության բացակայության պատճառով, որը վերահսկում է իտալական զենքի մատակարարման թույլտվությունների տրամադրումը։ 1992 թվականի կանոնների համաձայն՝ զենքը չի կարող վաճառվել երկրի, որը գտնվում է հակամարտության մեջ։ Ըստ լրատվամիջոցի՝ դրա հետ կապված Բաքուն սկսել է այլընտրանքային արտադրողների փնտրել Թուրքիայում և Իսրայելում։

Անցյալ տարի հունիսին էլ իտալական Leonardo կոնցեռնը հայտարարել էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար C-27J տրանսպորտային ինքնաթիռների մատակարարման պայմանագրի կնքման մասին։ Ստորագրման արարողությանը մասնակցել էին երկու երկրների ՊՆ ներկայացուցիչները։

Էմմա Չոբանյան