Պուտինը Վիետնամում է․ կողմերը համաձայնագրեր են կնքել և պայմանավորվածություններ ձեռք բերել

Լուրեր

07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
Բոլորը

Հյուսիսային Կորեա այցից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով Վիետնամում է։ Պուտինն այստեղ հանդիպել է Վիետնամի նախագահ Թո Լամի հետ։ ՌԲԿ-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանն ու Վիետնամը մի շարք փաստաթղթեր են ստորագրել նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հանոյ կատարած այցի շրջանակում։ Կողմերը պայմանավորվել են ամրապնդել համապարփակ ռազմավարական գործընկերությունը։

Ռուսաստանը և Վիետնամը նաև համաձայնագիր են ստորագրել բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին և հուշագիր՝ միջուկային գիտության և տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման նախագծի իրականացման ժամանակացույցի վերաբերյալ։

Վիետնամի նախագահ Թո Լամը Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է ի վնաս միմյանց երրորդ երկրների հետ դաշինքներին չմիանալու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին։

«Մենք համաձայնության ենք եկել Վիետնամի և Ռուսաստանի Դաշնության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման հիմնական ուղեցույցների և սկզբունքների շուրջ: Մենք նաև պայմանավորվել ենք ամրապնդել համագործակցությունը՝ հավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին համապատասխան»,- ասել է նա։

Պուտինն իր հերթին ասել է, որ Մոսկվան և Հանոյը դեմ են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փակ ռազմաքաղաքական դաշինքների ստեղծմանը։

«Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը քննարկելիս փոխադարձ շահագրգռվածություն է արտահայտվել այս տարածաշրջանում ուժի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա անվտանգության հուսալի և համարժեք ճարտարապետության կառուցման հարցում, որում  տեղ չի լինի փակ ռազմաքաղաքական դաշինքների համար»,- նշել է ՌԴ նախագահը՝ միաժամանակ հայտնելով, որ երկու երկրներն անցնում են  ազգային արժույթով վճարումներին։

Նախատեսված են նաև Պուտինի հանդիպումները Վիետնամի Կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի, վարչապետ Ֆամ Մին Թինի և Ազգային ժողովի նախագահ Չան Տխան Մանի հետ։