Էստոնիան Ֆրանսիայից 12 Caesar համակարգ կգնի

Լուրեր

07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Էստոնիան շարունակում է զինվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի ֆոնին. ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ երկիրը որոշել է Ֆրանսիայից գնել 12 Caesar ինքնագնաց հրետանային կայանք։ DW-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Տալլինի Էստոնիայի պաշտպանական ներդրումային կենտրոնը։

Գերատեսչությունում նշել են, որ 155 մմ տրամաչափի 6 ինքնագնաց հրետանային կայանքները պետք է մատակարարվեն մինչև 2024 թվականի վերջ, իսկ մնացածը՝ մինչև 2025 թվականի կեսերը։

Տեղեկատվության համաձայն՝ է՛լ ավելի շատ Caesa» գնելու հնարավորությամբ պայմանագիրը ստորագրվել է Eurosatory-2024-ին, որը կայացել է Փարիզում։ Գործարքի արժեքը չի բացահայտվել։ Հայտարարության մեջ Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը Caesar-ը բնութագրել է որպես «զենքի համակարգ, որը հաջողությամբ ցուցադրել է իրեն Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանելու գործում»:

Տալլինն ակնկալում է ձեռք բերված ինքնագնացների օգնությամբ ստանալ «շարժական, ճկուն և հեռահար կրակային աջակցություն»։

Caesar-ի արտադրողը KNDS-ի սպառազինության խումբն է, որի կազմում են գերմանական Krauss-Maffei-Wegmann և ֆրանսիական Nexter ընկերությունները։ Էստոնական լրատվամիջոցները ներկայացրել են երկրի պաշտպանության նախարարության կողմից գնված կայանքների հիմնական բնութագրերը․ քաշը՝ 17,7 տոննա, չափերը՝ 9,86 մ x 2,55 մ x 2,70 մ, կրակի արագությունը՝ րոպեում 4-6 կրակոց, կրակի առավելագույն հեռահարությունը՝ 42 կմ, անձնակազմը՝ 6 հոգի։