ԲՏԱ նախարարը մասնակցել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի կազմակերպած պաշտոնական ընդունելությանը
Քաղաքականություն
19.06.2024 | 21:13Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի կողմից պաշտոնական ընդունելությանը։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։
Ավելի վաղ նախարարն այցելել էր Ֆրանսիական ցամաքային և օդային պաշտպանության և անվտանգության արդյունաբերությունների խմբի (GICAT) կազմակերպած «EUROSATORY» միջազգային ցուցահանդես: