Ռուսական զորքերն ակտիվացել են Սևերսկի ուղղությամբ. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ

Լուրեր

10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռազմաճակատում օրական ռազմական բախումների թիվը հասել է 59-ի, ռուսական զորքերը սկսել են ակտիվություն ցուցաբերել Սևերսկի ուղղությամբ, հաղորդում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը ֆեյբուքում հրապարակված հաղորդագրությամբ։

Սևերսկի ուղղությամբ ռուսական զորքերն ակտիվացել են Նովի շրջանում։ Գլխավոր շտաբը հայտնել է, որ ուկրաինական զորքերը հետ են մղել մեկ գրոհ, մյուսը շարունակվում է։

Խարկովի ուղղությամբ ռուսական բանակն այսօր երեք հարձակում է իրականացրել, երկու բախումները Վոլչանսկի մոտ շարունակվում են։ Սումիի և Չեռնիգովի մարզերում սահմանամերձ բնակավայրերը կրկին ենթարկվել են ռուսական տարածքից հրետանային գնդակոծության։ Կուպյանսկի ուղղությամբ էլ չորս բախումները շարունակվում են Սինկովկայի, Նովոսելովկայի և Կրուգլյակովկայի մոտ, ասվում է հաղորդագրությունում։

Կուրախովսկիի ուղղությամբ ռուսական զորքերը գրոհում են ուկրաինական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները Կրասնոգորովկայի և Պարասկովեևկայի մերձակայքում, ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։