Հայ-ֆրանսիական համագործակցությունից բողոքող Ադրբեջանի ԳՇ պետի պատվիրակությունը Սերբիայում ռազմական գործակցության հարցեր է քննարկել

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը պաշտոնական այցով Սերբիայում է՝ այդ երկրի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Միլան Մոյսիլովիչի հրավերով։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի հետ հանդիպմանը Վելիևը քննարկել է ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ հարցեր։

Հիշեցնենք, որ ռազմական նոր գործարքներ քննարկող Ադրբեջանի ՊՆ-ն նախօրեին հայտարարություն էր տարածել՝ բողոքելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու նոր պայմանագրերի  կնքման կապակցությամբ։ Ադրբեջանը մտահոգված է, որ Հայաստանը CAESAR համակարգերի գնման պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ։

Հավելենք նաև, որ հունիսի 14-ին այցով Բաքվում էր Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի պատվիրակությունը։

Երկու երկրներն ակտիվ համագործակցում են ռազմական ոլորտում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Սերբիան Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքելու 45 միավոր 155 մմ-ոց Nora-B52 հաուբիցների մատակարարման վերաբերյալ՝ ընդհանուր 311 մլն եվրո արժեքով։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նոյեմբերի վերջին տեղեկացրել էր, որ ավելի վաղ իր հայտարարած պաշտպանական խոշոր պայմանագիրն արդեն ստորագրված է, սակայն դեռևս մանրամասներ չի կարող հայտնել՝ բացառությամբ, որ այն աֆրիկյան երկիր չէ, և որ խոսքը 311 միլիոն եվրոյի մասին է (ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Սերբիան նման պայմանագիր է կնքելու Ալժիրի հետ)։ Մինչ այդ, սեպտեմբերին էլ Սերբիայի նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ 300 մլն արժողությամբ մեծ պայմանագիր է ստորագրվելու։

2023 թվականի դեկտեմբերին Սերբիա կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վուչիչի հետ դիտարկել էր սերբական ռազմական տեխնիկան ու սարքավորումները։

Էմմա Չոբանյան