ՌԴ-ն պատրաստվում է դադարեցնել մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին

Լուրեր

21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
Բոլորը

ՌԴ Դաշնային խորհուրդը Պետդումայի հետ միասին որոշում կպատրաստի՝ կասեցնելու Ռուսաստանի մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին և սառեցնելու այդ կազմակերպությանը Մոսկվայի վճարումները։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն, գրում է Ինտերֆաքսը։

«Գործընկերներ, եկեք նման հանձնարարական տանք հանձնաժողովին, որ աշխատի Պետդումայի գործընկերների հետ և որոշում պատրաստի մեր մասնակցությունը կասեցնելու և, համապատասխանաբար, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին Ռուսաստանի վճարումները կասեցնելու մասին»,- ասել է Մատվիենկոն։

Ռուսաստանցի պաշտոնյան այսպես է արձագանքել Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձանժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովի ելույթին, որը հնչեցրել է այս դիրքորոշումը՝ ասելով, որ դա համաձայնեցված է Պետդումայի հետ։

«Առաջարկվում է մեր պալատի հաջորդ լիագումար նիստին՝ մինչև հուլիսի 3-ին, Դաշնային խորհրդի որոշման նախագիծ պատրաստել և քննարկման ներկայացնել ԵԱՀԿ ԽՎ-ի աշխատանքներին ռուս պատգամավորների մասնակցության դադարեցման մասին։ Պետդումայի հետ համաձայնությամբ նմանատիպ որոշում կկայացվի գրեթե միաժամանակ ստորին պալատի լիագումար նիստում»,- ասել է Ջաբարովը։

Դրանից հետո որոշումը կուղարկվի ԵԱՀԿ ԽՎ նախագահին՝ ստորագրված Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի երկու պալատների ղեկավարների կողմից։

Նա նշել է, որ, ռուսական կողմի կարծիքով՝ ոչնչացվել են «բոլոր այն սկզբունքները, որոնց վրա հենվել է ԵԱՀԿ ԽՎ-ն»։ Բացի այդ, տեղի է ունեցել Վեհաժողովի օրակարգի «ամբողջական ուկրաինացում» և այն վերածվել է «հակառուսական կուրսի նպատակային իրականացման համար քաղաքականացված գործիքի»։

Որպես օրինակ՝ խորհրդարանականը բերել է մի շարք երկրներում Ռուսաստանի պատվիրակության անդամների մուտքի մերժումները՝ ԵԱՀԿ ԽՎ միջոցառումներին մասնակցելու համար։ Այդ երկրների թվում են Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Կանադան, իսկ անցյալ շաբաթ Ռումինիան վիզա չի տրամադրել ռուս խորհրդարանականներին։