Բելառուսում հինգ քաղաքացի մինչև 2 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ 2020թ․ բողոքի ցույցերին մասնակցելու համար

Լուրեր

07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
Բոլորը

Բելառուսում Մոգիլևի Լենինյան շրջանային դատարանը տեղի հինգ բնակիչների դատապարտել է 2 տարվա ազատազրկման՝ 2020 թվականի բողոքի ցույցերին մասնակցելու համար, հաղորդում է MAYDAY իրավապաշտպան նախագիծը։

Գործով մեղադրյալներ Անդրեյ Տիմոնինը, Վալերի Իվչինը, Միխայիլ Պիշչալոն, Սվետլանա և Դենիս Կոտովները մեղավոր են ճանաչվել կարգուկանոնի կոպիտ խախտման մեջ (Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մաս), գրում է Current Time-ը:

Դատարանը փաստացի պատիժ է նշանակել Անդրեյ Տիմոնինին՝ երկու տարի ընդհանուր ռեժիմի գաղութում։ Վալերի Իվչինին և Դենիս Կոտովին դատարանը դատապարտել է երկու տարի վեց ամիս ժամկետով «քիմիայի» (ազատության սահմանափակում՝ բաց ուղղիչ հիմնարկի նշանակմամբ), իսկ Սվետլանա Կոտովային և Միխայիլ Պիշչալոյին՝ երկու տարվա «տնային քիմիայի» (ազատության սահմանափակում առանց ուղղիչ հիմնարկ ուղարկելու):

Հետաքննությունը պնդում էր, որ 2020 թվականի օգոստոսին և սեպտեմբերին մեղադրյալները, իբր, Մինսկում մասնակցել են երթերի, «դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատված» և «արգելափակել երթևեկությունը»։

Իրավապաշտպանների հաղորդմամբ՝ դատավարության ընթացքում բոլոր ամբաստանյալներն ընդունել են իրենց մեղքը։

Բելառուսում արդեն չորս տարի է՝ բռնաճնշումներ են իրականացվում. նախագահական ընտրություններից և դրան հաջորդած զանգվածային ցույցերից հետո ավելի քան 38 հազար մարդ կալանավորվել է, առնվազն հարյուր հազարը լքել է երկիրը՝ վախենալով կամայական կալանքից, վատ վերաբերմունքից և անարդար դատավարություններից։