Հնդկական ԶԼՄ-ները հայտնում են, որ Հայաստանն ավելի շատ ՀՕՊ համակարգեր է ակնկալում Հնդկաստանից․ դիտարկվում է երկու տարբերակ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Հայաստանն ընդլայնում է պաշտպանական գնումների ռազմավարությունը՝ ձգտելով Հնդկաստանից ապահովել անօդաչու թռչող սարքեր և միջին հեռահարության երկիր-օդ հրթիռներ։ Հնդկական idrw.org-ը գրում է, որ Հայաստանն արդեն ձեռք է բերել Akash 1S համակարգ և քննարկում է հնդկա-իսրայելական արտադրության միջին հեռահարության MR SAM և Akash NG ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու հարցը։

Ըստ լրատվամիջոցի՝ Հնդկաստանը դեռևս չի սկսել Akash 1S համակարգի մատակարարումները, սպասվում է, որ դրանք սկսվելու են հաջորդ տարի։ Akash 1S-ը բարդ համակարգ է, որը կարող է թիրախավորել ինքնաթիռը 30 կմ հեռավորության վրա՝ ամուր պաշտպանություն ապահովելով օդային սպառնալիքներից։

Նշվում է, որ սրանից զատ՝ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում ևս երկու հակակարգերի նկատամամբ․ MR-SAM-իը, որը մշակվել է Հնդկաստանի ու Իսրայելի համագործակցության արդյունքում և արդեն արտադրվում է, և Akash NG-ի, որն Akash-ի առաջադեմ տարբերակն է, սակայն սպասում է հնդկական բանակի կողմից պատվերներին, ինչը կարող է դրա հասանելիությունը 2-3 տարով հետաձգել։

Հաղորդվում է, որ Հայաստանը պատրաստվում է Akash 1S-ի մատակարարումներից հետո MR -SAM և Akash NG համակարգերի մանրակրկիտ տեխնիկական գնահատում իրականացնել՝ համոզվելու, որ դրանք համապատասխանում են իր պաշտպանական պահանջներին։ Այս ամենի հիման վրա էլ որոշում է կայացվելու երկու համակարգերի միջև։

Ըստ idrw.org-ի աղբյուրների՝ MR-SAM-ը, ըստ ամենայնի, ավելի նախընտրելի տարբերակ է՝ անմիջական հասանելիության և արդեն իսկ հաստատված արտադրական գծի շնորհիվ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի