Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»

Լուրեր

05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
Բոլորը

Ռուսաստանը հետ կվերցնի Հայաստանից բոլոր «նվերներն» ու արտոնությունները, եթե Երևանը խաղա Արևմուտքի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան՝ մեկնաբանելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի դիտարկումը, որ Մոսկվան պատճառ չունի «մարգարիտներ շաղ տալու» Հայաստանի ներկայիս ղեկավարության առջև։

Չեպան հավելել է, որ Երևանի համար անհնար կլինի միաժամանակ «երկու աթոռի վրա նստել»՝ անդամակցելով և՛ ԵՄ-ին, և՛ ԵՏՄ-ին։

«Նրանք ցանկանում են ստանալ Ռուսաստանից բոլոր արտոնությունները և միաժամանակ խաղալ Արևմուտքի հետ։ Թող խաղան։ Բայց այդ դեպքում մենք էլ, բնականաբար, կվերացնենք այն բոլոր «նվերները», որոնք տարիներ շարունակ արել ենք այդ երկրին։ Եվ Փաշինյանի համար շատ դժվար կլինի»,- հայտարարել է ռուսաստանցի խորհրդարանականը։

Չեպան անհիմն է համարում Երևանի հայտարարությունները, թե ինչ-որ մեկը դեմ է լինելու Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությանը։

«Ոչ ոք դեմ չի լինելու։ Թող իրենք դուրս գան։ Չեն ուզում՝ թող դուրս գան։ Ոչ ոք ոչ ոքի չի պահում»,- հայտարարել է նա։

Նախօրեին Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել էր Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու փորձերը։ Նա նշել էր, թե այդ կուրսը երբեք չի հանգեցնի Երևանի՝ միության անդամ երկրների շարքում հայտնվելուն, բայց կարող է շատ լրջորեն, եթե ոչ՝ անդառնալիորեն, փչացնել Երևանի հարաբերությունները Մոսկվայի և ԵՏՄ մյուս երկրների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի