Կրեմլը անդրադարձել է ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնելու մասին Փաշինյանի հայտարարությանը

Լուրեր

04.11.2026 | 23:13
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
Բոլորը

ԵՄ-ին անդամակցության դիմումը ներկայացնելուց հետո Հայաստանը ստիպված կլինի մի շարք ոլորտներում իր օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին, ինչը կվնասի երկրին՝ ԵՏՄ չափանիշների հետ հակասությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Այստեղ կա մի շատ կարևոր ասպեկտ, որի մասին մեր ներկայացուցիչները, առաջին հերթին՝ մեր պետության ղեկավարը, քննարկել են։ Դիմումը ներկայացնելուց հետո Հայաստանը պետք է սկսի իր օրենսդրությունը լայն շրջանակի՝ առևտրի, բուսասանիտարիայի, մաքսային և այլնի, եվրոպական չափանիշներին, Եվրամիության չափանիշներին համապատասխանեցնելու նախնական գործընթացը։ Այս չափանիշները չեն համապատասխանում մեր երկրում կամ ԵՏՄ-ում ընդունված չափանիշներին։ Եվ հենց այստեղ մենք կբախվենք խորը հակասությունների, որոնք, առաջին հերթին, կվնասեն հենց Հայաստանին։ Այդ պատճառով, ինչպես հիշում եք, ԵՏՄ վերջին գագաթնաժողովում ընդունվեց հայտարարություն, որում պետությունների ղեկավարները կոչ արեցին Հայաստանին՝ հնարավորինս շուտ անցկացնել համապատասխան հանրաքվե», – նշել է նա։

Պեսկովն այս կերպ մեկնաբանել է Հայաստանի վարչապետի մտադրությունը՝ սկսելու ԵՄ-ին անդամակցության հայտի ներկայացման գործընթացը։ Նա նշել է, որ դիմումի քննարկումը կարող է երկար տևել։

«Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցության դիմումին, ես միշտ խորհուրդ եմ տալիս հիշել Թուրքիայի փորձը, մի շարք այլ երկրների փորձը, որոնց կողմից դիմում ներկայացնելուց տասնամյակներ են անցել, իսկ սայլը դեռ նույն տեղում է»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի