Համագյուղացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

29.06.2024 | 13:51
Ինչպե՞ս են միանում Հանրապետության հրապարակի շատրվանները
29.06.2024 | 13:33
«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» խաղի վայրը փոխվել է
29.06.2024 | 13:15
Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
29.06.2024 | 12:59
Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.06.2024 | 12:34
NYMEX․ Ոսկու գինն աճել է
29.06.2024 | 12:12
Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները
29.06.2024 | 11:55
ԱԳ նախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը
29.06.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 29-ի դրությամբ
29.06.2024 | 11:13
Brent տեսակի նավթի գինն աճել է
29.06.2024 | 10:56
Իրանի նախագահական ընտրություններում առաջատար են Փեզեշքիանը և Ջալիլին
29.06.2024 | 10:34
Եվրո-2024. Մեկնարկում են 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները
29.06.2024 | 10:22
Միրզոյանն Ալբանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները
28.06.2024 | 23:31
Կիպրոսը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է ԵՄ-ում. դեսպան Մկրտչյանի հարցազրույցը՝ Financial Mirror-ին
28.06.2024 | 22:58
Ոստիկանները ոտքերով, մահակներով հարվածում են ցուցարարներին. ԵԽԽՎ-ի զեկույցում մտահոգություններ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2024 | 22:47
Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության
Բոլորը

Մայիսի 29-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ Կոշ գյուղից բուժօգնության է տեղափոխվել դանակահարված մի երիտասարդ: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբ էր մեկնել Կոշ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ` առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:

Վարույթի շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակի քրեական հետախույզները պարզեցին, որ մայիսի 29-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, Կոշից Ավան գյուղ տանող ճանապարհին ճանապարհը չզիջելու և ձայնային ազդանշան տալու հետ կապված վեճ է ծագել Կոշ գյուղի երկու բնակչի միջև, որոնցից մեկն էլ իր մոտ եղած դանակով մի քանի հարված է հասցրել 20-ամյա երիտասարդին:

Բացատրական աշխատանքի ադյունքում հունիսի 7-ին 22-ամյա դանակահարողը եկել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ ներկայացվել է նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: