Վիետնամի դեսպանը հավատարմագրերն է հանձնել ՀՀ արտգործնախարարին

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Վիետնամի նորանշանակ դեսպան Նգո Դիկ Մանին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը շնորհավորեց դեսպան Մանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում։ Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատեց, որ Վիետնամի հետ համագործակցության խորացումն ու ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։

Զրուցակիցները քննարկեցին երկու բարեկամ երկրների փոխգործակցության առավել ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև ԵԱՏՄ և Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջև համագործակցության հեռանկարներին: Երկուստեք նշվեց, որ Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև փոխգործակցության հարթակը հնարավորություն է ընձեռնում նաև երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման և ամրապնդման համար։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական, գիտակրթական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության շուրջ։

Նախարար Մնացականյանը և դեսպան Մանը կարևորեցին բազմակողմ հարթակներում առկա փոխգործակցությունը, հատկապես արժևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ձևաչափը։

Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին շարունակելու  իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ աշխատանքները:

Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք հիմնահարցերի շուրջ։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումները և առաջնահերթությունները՝ ընդգծելով գործընթացի առաջմղման համար խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը։ Հայաստանի արտգործնախարարը նաև բարձր գնահատեց Վիետնամի հավասարակշռված դիրքորոշումը տվյալ հարցում։