Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք ազատվում են գույքահարկի տեղեկանք ներկայացնելու պարտականությունից

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 14-ին ՀՀ Կառավարությունը ընդունել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած (ունեցող) անձանց տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման գործողությունների կատարման բացառություններ սահմանելու մասին» որոշումը։

Որոշումը նպատակ է հետապնդում պաշտպանելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցներ ունեցող անձանց իրավունքները և շահերը, ապահովելու նրանց սեփականության իրավունքի իրացման արդյունավետ հնարավորություն և նվազեցնելու շահառուների սոցիալական բեռը:

Որոշմամբ, մասնավորապես, նախատեսված է, որ տեղահանված անձինք ազատվում են գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունից՝

1) տրանսպորտային միջոցը ՀՀ-ում գրանցելիս` պայմանով, որ գրանցումը կատարվի մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը.

2) տրանսպորտային միջոցը օտարելիս (տեղեկանքը ներկայացնելու պարտականությունից ազատվում են անժամկետ):

Նշված կարգավորումներից օգտվում են նաև տեղահանման հետևանքով ՀՀ տարածքում հայտնված տրանսպորտային միջոցներ (բացառությամբ՝ պետությանը, համայնքներին, պետական կամ համայնքային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների) ունեցող իրավաբանական անձինք։

Որոշմամբ շահառու անձանց համար սահմանվում են նաև բարենպաստ այլ կարգավորումներ։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցը գրանցելու դեպքում որպես տրանսպորտային միջոցի գրանցման հասցե կնշվի բնակչության պետական ռեգիստրում առկա հասցեն, իսկ սեփականատիրոջ ցանկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացված հաշվառումը չի դադարեցվի, և հատկացված հաշվառման համարանիշներն ու վկայագրերը չեն փոխանակվի։