Հնդկաստանում սողանքը 9 մարդու կյանք է խլել

Լուրեր

27.11.2026 | 11:14
Բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 11:13
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կղեկավարի փարիզյան հայտնի թատրոնը
27.11.2026 | 11:04
Եվրոպա լիգա․ Մրցաշարային դրությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
27.11.2026 | 10:53
Կասեցվել է տանձի համով զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը
27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
Բոլորը

Հնդկաստանի հյուսիսային Սիկկիմ նահանգում անձրևների հետևանքով առաջացած զանգվածային սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, շուրջ 2000 զբոսաշրջիկ արգելափակված է մնացել հեղեղված ճանապարհների և ավերված կամուրջների պատճառով: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։

Նահանգի առավել տուժած հյուսիսային շրջանում՝ Չինաստանի հետ սահմանին, վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը գերազանցել է 220 մմ, մնացած հինգ շրջաններում տեղումները եղել են 30-50 մմ, ինչը նույնպես բավականին բարձր ցուցանիշ է:

Անցած կիրակիից Սիկկիմում շարունակվում են հորդառատ անձրևները։ Շաբաթվա սկզբին ամեն օր գրանցվել են ավելի քան 100 մմ տեղումներ, որոնք առաջացրել են ջրհեղեղներ և լայնածավալ սողանքներ լեռնային նահանգում։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ եղանակային վատ պայմանների հետևանքով շրջանի բազմաթիվ ճանապարհներ հեղեղվել և արգելափակվել են, այդ թվում՝ մի քանի հիմնական մայրուղիներ, վնասվել են էլեկտրահաղորդման գծեր և ջրատարներ, տասնյակ տներ և տնային տնտեսություններ հեղեղվել են։