Նորագավիթ թաղամասի 26-ամյա բնակչի սպանության կասկածանքով երեք անձ է ձերբակալվել. ՔԿ

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ Նորագավիթ թաղամասի 26-ամյա բնակչի սպանության կասկածանքով երեք անձ է ձերբակալվել:

«2024 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 00:45-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հրազենային վնասվածքներ ստացած անձը Նորագավիթ թաղամասի 26-ամյա բնակիչ Մ.Խ.-ն է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախնական տվյալներով՝ Նորագավիթ թաղամասի անչափահաս, 2006թ. ծնված բնակիչը հորը պատկանող «Լադա 21114» մակնիշի ավտոմեքենայով նույն թաղամասում արագ վարելու հարցի շուրջ դիտողության է արժանացել Մ.Խ.-ի կողմից, ինչից հետո պատանին կատարվածի մասին պատմել է հորը, որն իր հերթին, պարզաբանումներ կատարելու նպատակով, զանգահարել է Մ.Խ.-ին ու պայմանավորվել հանդիպել, որին պատանու հայրը գնացել է ընկերոջ հետ:

Հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել թաղամասում գործող սուպերմարկետի մոտ, վիճաբանություն է ծագել, որի ընթացքում պատանու հայրը բռունցքով հարվածել է Մ.Խ.-ի դեմքին: Այնուհետև, քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված անձինք, ինքնաձիգից և ատրճանակից կրակահերթ են արձակել Մ.Խ.-ի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են երկու տասնյակից ավելի պարկուճներ և գնդակներ: Տուժողի դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են բազմաթիվ հրազենային վնասվածքներ, իսկ ձախ ձեռքում՝ գազային ատրճանակ, առգրավվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երեքը, որոնց թվում՝ պատանու հայրը, հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել են:

Քրեական վարույթի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նոր քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ որոշում է կայացվել, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, միջադեպին հնարավոր այլ անձանց մասնակցությունը, նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթ իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել»,- ասված է հաղորդագրության մեջ: