Հայաստանը պետք է մերժի մահապատիժ կիրառող պետության արտահանձնման պահանջը

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրավական պաշտպանություն է տրամադրում Բելառուսի Հանրապետության (պետություն, որտեղ դեռևս մահապատիժը գործում է որպես պատժի միջոց) քաղաքացի Վլադիմիր Բալանդինին։

Վլադիմիր Բալանդինի նկատմամբ իր քաղաքացիության երկրում հարուցված է քրեական հետապնդում՝ Բելառուսի քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի հատկանիշներով։ Քրեական գործը հարուցվել է, երբ Բալանդինը մասնակցել է անհնազանդության ակցիաներին։ Բալանդինը ՀՀ-ում անազատության մեջ է գտնվում 2024 թ․ մարտի 10-ից, իսկ ապրիլի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Բալանդինին արտահանձնելու մասին միջնորդություն։

Արդեն 2024 թվականի մայիսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կայացրել է հանձնումը թույլատրելու մասին որոշում, նշելով, որ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունը տրամադրել է միջազգային պայմանագրերով նախատեսված Բալանդինի իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքներ։

Այսինքն ՀՀ Գլխավոր դատախազությունը, անտեսելով Բելառուսում մարդու իրավունքների զանգվածային և անմարդկային խախոտումների փաստերը (կան հարյուրավոր զեկույցներ, հայտարարություններ միջազգային կազմակերպությունների, կառույցների, առանձին պետություննների կողմից) , հիմք է ընդունում  բռնապետական ռեժիմի հավաստիացումները երաշխիքների մասին և կայացնում հանձնումը թույլատրելու մասին որոշում։

Հատկանշական է այն հանգամանքը, որ 2024 թ․ հունիսի 4-ին Կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ ապաստանի վարույթ հարուցելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ինչը ենթադրում է, որ այս պահին առնվազն պետք է կասեցվի կայացված որոշման կատարումը։

Համաձայն ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և ՀՀ-ի կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների՝ ոչ ոք չի կարող հանձնվել օտարերկրյա պետությանը, անգամ եթե դա անձի քաղաքացիության պետությունն է, եթե լուրջ հիմքեր կան կասկածելու, որ այդ պետությունում անձը կարող է ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի:

Ուստի, պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված և անազատության մեջ գտնվող Վլադիմիր Բալանդինին և հստակ իրավաքաղաքական դիրքորոշմամբ մերժել վերջինիս Բելառուսի Հանրապետություն արտահանձնելու միջնորդությունը՝  հիմքով, որ առկա է իրական վտանգ վատ վերաբերմունքի և խոշտանգման ենթարկվելու։