ՌԴ-ի հարձակման դեպքում ՆԱՏՕ-ի երկրները 30 օրվա ընթացքում կկարողանան 300 հազարից ավելի զինվորի տեղակայել

Լուրեր

09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի երկրները «վստահորեն գերազանցել են» 30 օրվա ընթացքում 300,000 մարտունակ զորք տեղակայելու իրենց պարտավորությունները դաշինքի անդամների վրա ռուսական հիպոթետիկ հարձակումից հետո, Reuters-ին հայտնել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:

Այս պարտավորությունը սահմանվել է 2023 թվականին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո, որին, ըստ ՆԱՏՕ-ի ղեկավարների, հնարավոր է հաջորդի հարձակում դաշինքի անդամների վրա։

Մոսկվան հերքում է ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու ծրագրերը (օրինակ՝ Պուտինը հունիսի 5-ին ասել է, որ դա «անհեթեթություն է, հիմարություն», իսկ նրանք, ովքեր «հնարել են», «հիմար են, ինչպես այս սեղանը»): Ռուս պաշտոնյաները հերքում էին Ուկրաինայի վրա հարձակումը թե՛ դրանից առաջ, թե՛ դրանից հետո։

300 հազարն ընդհանուր թիվ է, դրա բաշխումն ըստ առանձին երկրների չի հրապարակվել։

«Սեղանին դրված դաշնակիցների առաջարկները վստահորեն գերազանցում են մեր հաստատած 300 հազարը։ Սրանք այն ուժերն են, որոնց մասին դաշնակիցներն ասել են մեզ: Նրանք այժմ հասանելի են այս պատրաստվածության մակարդակով [30 օր]»,- Reuters-ը մեջբերում է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքերը: