Եթե ՀՀ-ն ուզում է՝ Պաղեստինի չվերածվի, պիտի մոբիլիզացվի՝ պետության կառուցման գործում․ պահե՛լ ինքնիշխանությունը․ Սարո Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
Բոլորը

ԱՄՆ-ն ու ՀՀ-ն պայմանավորվեցին երկու երկրների միջև ռազմավարական երկխոսությունը բարձրացնել նոր՝ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի։ ԱՄՆ-ը ներգրավվում է նաև ՀՀ Զինված ուժերի, անվտանգային բարեփոխումներում։ Նաև տնտեսական առավել սերտացման մասին է եղել պայմանավորվածություն։

Եվ մինչ Երևանում կայանում է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստ, դրա ֆոնին՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինն է բողոքում, որ ՀՀ-ն չի շփվում ՌԴ-ի հետ՝ ՊՆ և ԱԳՆ խողովակներով։

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում կարևոր տեղ ունի անվտանգության հարցը՝ ԱՄՆ-ը ներգրավվում է ՀՀ ԶՈւ-երի բարեփոխումների գործում։ Տարիներ ի վեր ՀՀ արտաքին քաղաքականությունը հիմնված է եղել ՌԴ-ի նկատմամբ հավատարմության վրա՝ այն ակնկալիքով, որ ռուսը թույլ չի տա, որ թուրքը մեզ ուտի՝ պայմանական բանաձևով։ Միաժամանակ, Վրաստանի իշխանության ռուսամետ վարագծի պատճառով լարվել է Արևմուտքի հետ հարաբերությունը։

Քաղաքագետ Սարո Սարոյանին Factor TV-ի հետ զրույցում հարց ուղղեցինք՝ այս ֆոնին ինչպե՞ս է գնահատում ԱՄՆ-ի որոշումը ՀՀ-ի հետ հարաբերության կարգավիճակը բարձրացնել՝ ռազմավարական երկխոսությունից՝ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի։

«Հայաստանի՝ պրոարևմտյան կողմնորոշման գործընթացն առաջ է գնում՝ անկախ վայրիվերումներից։ Դրանք չեն ազդում պրոցեսների վրա, Արևմուտքի հետ գործակցությունն ինտենսիվ է, և մենք տեսնում ենք, որ անվտանգության բաղադրիչը վերափոխման է ենթարկվել։ Պետքարտուղարի տեղակալի այցը ՀՀ դրա վկայությունն է։ ՌԴ-ն չի դիմադրում իր դիրքերի թուլացմանը և ռեգիոնից հեռանալուն, բայց առճակատում կա ՀՀ-ի ներքաղաքական կյանքում՝ ՌԴ-ն այդ միավորների միջոցով երևում է դաշտում։ Նրա ուժը ռուսական զինվորն է ՀՀ-ում։ ՌԴ-ն չի դիմադրում իր ռազմական հենակետերի դուրսբերմանը ՀՀ-ից՝ զիջում է, և զուգահեռ՝ կա Արևմտյան թափանցում ռեգիոն և ռուսական դիրքերի թուլացում»,- ասում է նա։

Քաղաքագետը պնդում է, որ Հարավային Կովկասը 200 տարի ՌԴ-ի ազդեցության գոտին էր, բայց հիմա շատ մեծ փոփոխություն է տեղի ունենում։ Ըստ Սարոյանի՝ «Զանգեզուրի միջանցք» վերցնելով՝ ՌԴ-ն փորձում է ռեգիոնում մնալու խնդիր լուծել, բայց ՀՀ-ն չի զիջում, պայքար կա նաև ՌԴ-ի կողմից։

Սարոյանը պնդում է նաև, որ ՀՀ-ն պետք է իրեն դիրքավորի որպես ինքնուրույն խաղացող՝ սեփական շահերը սպասարկելու նպատակով։ Եվ, ըստ նրա, որպեսզի Հայաստանի «աբխազացում» տեղի չունենա, ՀՀ-ում պետք է մոբիլիզացիա տեղի ունենա պետության կառուցման շուրջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան