Թուրքիայում դատախազն առաջարկել է կարճել Դինքին սպանած Օգյուն Սամասթի դեմ հարուցված քրեական գործը

Լուրեր

11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
Բոլորը

Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կարծիք ներկայացնող դատախազը միջնորդել է կարճել մարդասպան Օգյուն Սամասթի և 6 մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական գործը՝ վաղեմության ժամկետի պատճառով, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դատախազը միջնորդել է կարճել Ահմեդ Իսքենդերի, Էրհան Թունջելի, Յասին Հայալի, Թունջայ Ուզունդալի, Օգյուն Սամասթի, Զեյնել Աբիդին Յավուզի և Էրսին Յոլչուի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ «FETO-ի կազմակերպության անունից հանցանք կատարելու» մեղադրանքով։

Ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները ժամանակ են խնդրել՝ հայտարարություն անելու համար։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և նիստը հետաձգել մինչև հոկտեմբերի 16-ը։

Նշենք, որ 2023 թվականի նոյեմբերին Դինքին սպանած Օգյուն Սամասթը պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել բանտից՝ «լավ վարքի» համար։ Նշվում էր, որ 16 տարի 10 ամիս բանտում գտնվող Սամասթը բավարարել է պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները՝ «անձնական զարգացման համար կատարված դիտարկումների ժամանակ լավ վարք դրսևորելով»։

Բանտից ազատ արձակվելուց հետո, սակայն, Սամասթին նոր մեղադրանք է առաջադրվել, նրան սպառնում է 7,5-ից մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում։ Նա այժմ մեղադրվում է ահաբեկչության և Գյուլենի կրոնական շարժման հետ ենթադրյալ կապերի մեջ։ Դատարանը Սամասթի նկատմամբ երկրից հեռանալու արգելք է սահմանել։

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարին՝ Ստամբուլում «Ակոս» պարբերականի խմբագրության շենքի դիմաց: Մարդասպան Սամասթն այդ ժամանակ 17 տարեկան էր․ նա անչափահասների դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն տարիքի պատճառով պատժաչափը կրճատվել է մեկ երրորդով: Ի վերջո, նա, ընդհանուր առմամբ, դատապարտվել էր 22 տարի 10 ամիս ազատազրկման։ Պատիժների կատարման մասին օրենքի համաձայն՝ Սամասթը պետք է կրեր այս պատժից 15 տարի 2 ամիսը, որից վերջին 1,5 տարին՝ պայմանական վաղաժամկետ ազատման պայմաններում։

Էմմա Չոբանյան