Բերձորում հեղեղները վնասել են նորակառույց տներն ու ճանապարհները

Լուրեր

11.08.2026 | 16:30
Քանի՞ «քաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:25
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
11.08.2026 | 16:06
Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում. ՀՀ նախագահ
11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:02
Երևանը ՀԱՊԿ հետդարձի ճանապարհ չի տեսնում // Փողոցում լքված նորածնի մայրը դեռ չի գտնվել․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 15:02
Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է
11.08.2026 | 14:52
Միայն TRIPP-ը բավարար չէ, ՀՀ-ին պետք է նաև ելք Միջերկրական ծով և Պարսից ծոց. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:50
Ռոզա Բաբայանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Բոլորը

Վերջին օրերի հորդառատ անձրևները մեծ վնասներ են հասցրել Արցախի Բերձորին։ Մասնավորապես, հորդառատ անձրևները հեղեղել են նորակառույց տները։ Համացանցում կադրեր են տարածվել, որոնցում երևում է, թե ինչպես է ջուրը լցվել տներ, նկուղներ և բակեր։ Տեսանյութերից մեկում էլ երևում է, որ տներից մեկում քանդվել է առաստաղը։ Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները։

Վնասներից դժգոհում են Աղավնո և Սուս գյուղի բնակիչները։ Նրանք նաև հայտարարել են, որ Ադրբեջանի պաշտոնական կառույցներից օգնություն չկա։

Համացանցում տարբեր մեկնաբանություններ են հնչում, որ «այս ամենը կոռուպցիայի ամոթալի արդյունքն է»։

Հավելենք, որ Բերձորում նորակառույց տների խնդիրների մասին բնակիչները բարձրաձայնում են վաղուց։ Դեռևս մեկ տարի առաջ ադրբեջանական աղբյուրները տեղեկություններ էին հայտնում, որ բնակություն հաստատած ադրբեջանցիները սկսել են հեռանալ, իսկ շատերը հրաժարվում են պետության կառուցած տներից, քանի որ դրանք անորակ են։ Բացի այդ, այնտեղ աշխատատեղեր չկան, հողամասեր հատկացված չեն, բազմաթիվ այլ խնդիրներ կան։

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչներն ու լրատվամիջոցները պարբերաբար են տեղեկություններ հրապարակում Արցախում իրականացվող շինաշխատանքներում կոռուպցիոն սխեմաների մասին։

Արցախում շինարարական ու կառուցապատման աշխատանքներով հիմնականում զբաղվում է Ադրբեջանի նախագահ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հորը՝ Արիֆ Փաշաևին պատկանող Pasha Holding-ն ու դրա հետ կապված ընկերությունները։  Հոլդինգի բաժնեմասեր ունեն նաև Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները։ 2013 թվականից Արիֆ Փաշաևը հոլդինգի կառավարումը փոխանցել է Լեյլա և Արզու Ալիևաներին։

Էմմա Չոբանյան