Հունաստանում անոմալ շոգ եղանակի պատճառով մանկապարտեզներն ու դպրոցները փակվել են

Լուրեր

07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Չափազանց շոգ եղանակ է հաստատվել Հունաստանի մեծ մասում, ստվերում ջերմաստիճանը հասել է 43 աստիճանի։ Իշխանությունները կանխարգելիչ նպատակներով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները, ընկերությունների և ձեռնարկությունների աշխատակիցներին խորհուրդ է տրվել, հնարավորության դեպքում, աշխատել հեռակա, գրում է Greek reporter-ը։

Այս ամռան առաջին շոգ ալիքի կապակցությամբ Առողջապահության նախարարությունը տեսակոնֆերանսի միջոցով խորհրդակցություն է անցկացրել՝ բուժհաստատություններին և շտապօգնության ծառայություններին բարձր զգոնության կոչ անելով՝ ծայրահեղ բարձր ջերմաստիճանի հետևանքով առաջացող խնդիրներն արագ և արդյունավետ լուծելու համար։

Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունն իր հերթին կոչ է արել բնակիչներին, հատկապես՝ խոցելի խմբերին, լինել զգույշ՝ խուսափելու առողջական խնդիրներից, այդ թվում՝ բարձր ջերմաստիճանի հետևանքով ջերմային հարվածներից։ Քարտուղարությունը հրապարակել է նաև հրդեհների ռիսկի քարտեզ, որի համաձայն՝ հունիսի 11-ին անտառային հրդեհների շատ բարձր ռիսկ է կանխատեսվում կենտրոնական Հունաստանի տարածաշրջանի, Ատտիկայի մայրաքաղաքային շրջանի և Պելոպոնես թերակղզու համար:

Ազգային օդերևութաբանական ծառայության արտակարգ տեղեկագրի համաձայն՝ Աթենքում հունիսի 11-ին ցերեկը ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի, իսկ հունիսի 12-ին՝ 42 աստիճանի: Հունաստանի այլ շրջաններում սպասվում է 37-43 աստիճան տաքություն։ Նման շոգ եղանակը կպահպանվի մոտ 3 օր, այնուհետև ցերեկը ջերմաստիճանը կնվազի մինչև այս սեզոնի համար սովորական 34-35 աստիճանի: