Դանակահարություն Մաշտոցի պողոտայում, 19–ամյա երիտասարդը մահացել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է իրականացվում՝ հունիսի 10-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դանակահարության մեկ այլ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

2024 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 02:14-ին, ապա 02:35-ին, ահազանգեր են ստացվել այն մասին, որ կտրած–ծակած վերքերով շտապ օգնության խմբի կողմից «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «էրեբունի» ԲԿ են տեղափոխվել Արմնավիրի մարզի 19–ամյա և Գեղարքունիքի մարզի 24–ամյա բնակիչներ, որոնցից մեկը՝ 19–ամյա երիտասարդը, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նույն օրը՝ ժամը 02:50-ին, հիվանդանոցային համալիրից ստացված հաղորդման համաձայն՝ մոտ ժամը 02:20-ին գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի, 44-155-րդ հոդվածի 1-ին մասի, 334-րդ հոդվածի 1-ին մասի և 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է, հունիսի 10-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 42 հասցեի մոտ մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ, վիճաբանել են միմյանց հետ, բարձրաձայն հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում վիճաբանության մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վիճաբանության մյուս մասնակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են արնանման հետքեր և այլ իրեր, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Ստացվել են դեպքի վայրը և դեպքը տեսանկարահանող երկու սարքերի տեսագրություններ և զննվել։

Կատարված քննչական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ է՝ ծնված 2000թ․։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։