ՊԲ վիրավոր զինծառայողների առողջական վիճակում փոփոխություն կա

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 16-ի լույսի 17-ի գիշերը հակառակորդի կողմից հաստոցավոր հակատանկային նռնականետերից հրադադարի պահպանման ռեժիմի արդյունքում վիրավորում ստացած ՊԲ 2 զինծառայողների՝ Արմեն Վարդանյանի և Յուրի Զաքարյանի վիճակն արդեն բավարար է։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ 20-ամյա զինծառայող Յուրի Զաքարյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել և նրա վիճակը նախորդ շաբաթ ծայրահեղ ծանր էր։

«Երկուսին էլ բաժանմունք են տեղափոխել, վիճակը բավարար է։ Քայլում են, ուտում»,- պատմեց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող 33-ամյա մայոր Մյասնիկ Հովհաննիսյանին, ապա կենտրոնի տնօրեն Սերգեյ Մալայանի խոսքով՝ Հովհաննիսյանը երեկ՝ հուլիսի 10-ին, դուրս է գրվել հիվանդանոցից՝ «ամբուլատոր բուժում» ստանալու։

Ականի պայթյունի հետևանքով տեսողությունը կորցրած մայորի մեկ աչքի տեսողությունը վերականգնվել է, սակայն երկու աչքի բուժումն էլ կշարունակվի։

Հիշեցնենք, որ հունիսի 16-17-ին հակառակորդի կողմից հաստոցավոր հակատանկային նռնականետերից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմն ունեցել էր 4 զոհ և 3 վիրավոր։

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր նաև հուլիսի 7-ին․ ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ ստացած ՊԲ 3 զինծառայողներ Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատվել են։

Երկու զինծառայողներին տեղափոխել են ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ։ Հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանի խոսքով՝ վիրավորներից ՊԲ մայորի վիճակը դեռ ծանր է, անգիտակից, իսկ շարքային զինծառայողի վիճակը միջին ծանրության է։

Սեդա Ղուկասյան