ՔԿՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են դատապարտյալներից և կալանավորներից կաշառք ստանալու մեջ. 3 քրեական վարույթների նյութերն ուղարկվել են դատարան

Լուրեր

22.02.2026 | 16:38
Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի
22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կբլոկավորի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
22.02.2026 | 12:41
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
22.02.2026 | 12:22
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
22.02.2026 | 12:02
ԱՄՆ-ը հոսպիտալային նավ է ուղարկել Գրենլանդիայի ափերի մոտ․ Թրամփ
22.02.2026 | 11:28
Առնվազն 10 հազար փոս ենք լցրել, միայն աղը չի պատճառը. քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի ժ/պ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
22.02.2026 | 11:08
Լվովում ահաբեկչություն է տեղի ունեցել․ առևտրի կենտրոնի մոտ ինքնաշեն սարք է պայթել, ոստիկան է զոհվել
22.02.2026 | 10:40
Մեր ջանքերը կարող են առաջիկա 3 շաբաթում բերել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը․ Ուիթկոֆ
22.02.2026 | 10:26
ՃՏՊ Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մի շարք քրեական վարույթներով կատարված նախաքննությամբ բացահայտվել են քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից կաշառքի դիմաց դատապարտյալներին և կալանավորներին արգելված իրեր փոխանցելու դեպքեր․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Ա. Ս.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ի դատապարտյալի հետ՝ 465.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց վերջինիս արգելված իրեր՝ բջջային հեռախոսներ ու այլ սարքավորումներ փոխանցելու շուրջ: Պայմանավորվածության համաձայն՝ Ա. Ս.-ն յուրաքանչյուր բջջային հեռախոս հիմնարկի տարածք տեղափոխելու և դատապարտյալին փոխանցելու համար նրանից որպես կաշառք պետք է ստանար 20.000 – 40.000 ՀՀ դրամ:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Ա. Ս.-ն հանդիպել է դատապարտյալի մտերիմներին, ովքեր 2022 թվականի հուլիսից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կանխիկ և անկանխիկ եղանակով որպես կաշառք նրան են փոխանցել ընդհանուր 465.000 ՀՀ դրամ, որի դիմաց հիշյալ պաշտոնատար անձը արգելված իրեր է տեղափոխել քրեակատարողական հիմնարկ և փոխանցել դատապարտյալին:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական վարույթով էլ պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Խ. Մ.-ն դարձյալ պայմանավորվածություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ում պահվող կալանավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս բջջային հեռախոսներ փոխանցելու շուրջ: Կաշառքի գումարը ստանալուց հետո Խ. Մ.-ն 2024 թվականի փետրվարի 11-ին բջջային հեռախոսներն իր հետ տարել է Արմավիր ՔԿՀ, սակայն դրանք կալանավորին փոխանցել չի հաջողվել, քանի որ ՔԿՀ-ի համապատասխան աշխատակիցների կողմից իրականացված զննության արդյունքում բջջային հեռախոսները հայտնաբերվել և վերցվել են:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված հերթական քրեական վարույթով էլ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ կազմակերպության «Վանաձոր» ստորաբաժանման բուժքույրը, քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 100.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց վերջինիս համար արգելված իրեր՝ բջջային հեռախոսներ և լիցքավորման սարքեր ՔԿՀ տարածք տեղափոխելու շուրջ: Պայմանավորվածությունը, սակայն, ավարտին չի հասցվել, քանի որ աշխատանքի ներկայանալիս բուժքույրը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի ժամանակ հիշյալ արգելված իրերը նրա մոտից հայտնաբերվել ու վերցվել են։

Կաշառք ստանալու համար համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել «Արմավիր» ՔԿՀ երկու պաշտոնատար անձանց և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջը, իսկ վերջիններիս կաշառք տալու համար մեղադրանքներ են ներկայացվել երկու դատապարտյալի և մեկ կալանավորի:

Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: