Էրդողանն ու Ալիևը երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային հարցեր են քննարկել

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում տեղի ունեցած հանդիպմանը գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների միջև եղբայրական, բարեկամական և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում։

Հանդիպմանը քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, տնտեսական, առևտրային հարաբերությունների ընդլայնման, պաշտպանության, ռազմական արդյունաբերության և այլ ոլորտներում երկու երկրների համագործակցության հարցերը։ Հատկապես նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հնարավորությունների ընդլայնումը, ընդգծվել է Միջին միջանցքի զարգացման հետ կապված երկու երկրների համատեղ աշխատանքի կարևորությունը։

Մեկ անգամ ևս ընդգծվել է Թյուրքական պետությունների կազմակերպության և երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման և Արցախի Շուշի քաղաքում կայանալիք կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի կարևորությունը։ Էրդողանը հայտարարել է, որ մասնակցելու է Շուշիում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին և շնորհավորել է Ադրբեջանին COP29-ի անցկացման կապակցությամբ։

«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

Էմմա Չոբանյան